ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կարգադրությամբ՝ աշխատանքից ազատվել են նախագահի օգնականներն ու ռեֆերենտները:
«Դա ուղղակի բացարձակ ապատեղեկատվություն է»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ խոսելով մամուլում այսօր հայտնված այն տեղեկության մասին, որ «Ծառուկյան» դաշինքի ղեկավար Գագիկ Ծառուկյանը ծեծի է ենթարկել 55-ամյա մի տղամարդու:
Ապրիլի 6-ին, ժամը 16.30-ի սահմաններում, «ՈւԱԶ-469» մակնիշի ավտոմեքենան Լոռու մարզում Կուրթան գյուղում գտնվող կամրջի վրա կորցրել է կառավարումը և ընկել գետը:
Ապրիլի 6-ին, ժամը 16.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Իջևանի բաժնում հաղորդում է ստացվել, որ «ձախ ձեռքի 1-ին, 2-րդ և 3-րդ մատների տրավմատիկ ամպուտացիա` նախադաստակի ոսկրերի վնասումով, դեմքի, կրծքավանդակի և որովայնի առաջնային պատերի բազմաթիվ մակերեսային վնասվածքներ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 1992 թ. ծնված Հայկ Ս.-ն:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրերով՝ աշխատանքից ազատվել են նախագահի գլխավոր ռազմական տեսչի առաջին տեղակալն ու նախագահի գլխավոր ռազմական տեuչի տեղակալը:
Ապրիլի 7-ին, ժամը 14:58-ին ահազանգ է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել՝ ցած նետվելով Երևան քաղաքի Արծրունու փողոցի թիվ 17ա շենքի 4-րդ հարկի բնակարաններից մեկի պատշգամբից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ապրիլի 7-ին, ժամը 14:01-ին տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Մասիս քաղաքի Նոր թաղամասի թիվ 16 շենքի 5-րդ հարկի բնակարաններից մեկից (բնակիչը բացակայում է) ջրալցվում է 4-րդ հարկի բնակարաններից մեկը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրերով՝ նախագահի խորհրդականներն ազատվել են աշխատանքից:
Ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, ապրիլի 6-ին, ժամը 20.00-ին, կամավոր բաժին է ներկայացել 1986 թ. ծնված Լևոն Մ.-ն:
Ապրիլի 7-ի ցերեկը, 8-10-ը, 11-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ, 11-ին՝ օրվա երկրորդ կեսին, 12-ին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ:
Ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները ապրիլի 6-ին, ժամը 15.30-ին, Երևան քաղաքի Արգիշտիի փողոցի թիվ 7 շենքի մոտից բերման են ենթարկել 1975 թ. ծնված Լիլիթ Պ.-ին։
Փարիզում աշխատանքային այցի ծրագրի շրջանակներում Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն ապրիլի 6-ին հանդիպել է ֆրանսիացի մի խումբ լրագրողների հետ։
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության Կոտայքի մարզային կենտրոնի աշխատակիցներն Առինջ գյուղում պաղպաղակի արտադրությամբ զբաղվող «Ձյան Փաթիլներ» արտադրական կոոպերատիվում իրականացրած վերահսկողության արդյունքում ընկերության պահեստում հայտնաբերել են «Տուլչինսկի Էքստրա» մակնշմամբ 100 կգ ժամկետանց բուսայուղային սփրեդ (այն արտադրող «Տուլչինկա ՌՈւ» ՍՊԸ-ի ներկայացուցիչը Հայաստանում «Արման Ընդ Պարտնյոր» ՍՊԸ-ն է):
Սանկտ Պետերբուրգ-Երևան չվերթն իրականացնող ինքնաթիռում ուղևոր է մահացել:
ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Արմեն Հարությունյանը այսօր լրագրողնեի համար կազմակերպած սեմինարի ընթացքում ներկայացեց 2018-2020 թթ․ միջազգային համագործակցության հիմնական ուղղությունները:
Ապրիլի 7-ին, ժամը 11:10-ին տեղեկություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Գորիս քաղաքի Խորենացու փողոցում` թիվ 2 միջնակարգ դպրոցի մոտակայքում, հայտնաբերվել է արկ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Եթե կան փաստեր, դրանք կպատժվեն։ Տվյալ բանկը, տնտեսությունը կզրկվի կոնկրետ ծրագրով սուբսիդավորումից։ Մենք պարբերաբար մոնիտորինգ ենք իրականացնում, որ հասկանանք, չարաշահումներ կան, թե ոչ»։
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը պարբերաբար ներկայացում է 2016 թ. ապրիլյան պատերազմական գործողությունների ընթացքում տեղի ունեցած կոռուպցիոն դեպքերը, չարաշահումները եւ դրանց հետեւանքով զինծառայողների մարդու իրավունքների խախտումների վիճակը, այդ խախտումների բացահայտման եւ լուծման ուղղությամբ իշխանությունների կողմից իրականացված գործողությունների՝ որպես իրենց պարտականությունների կատարման վիճակը:
Ապրիլի 7-ին, ժամը 10:41-ին տեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Աբովյան փողոցի 1-ին նրբանցքի տներից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ոստիկանության լրատվական ծառայությունը նոր մանրամասներ է հաղորդել ապրիլի 2-ին Երևանի Թումանյան փողոցում տղամարդու կողմից աղջիկների ուղղությամբ կրակելու դեպքով:
ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Գլենդել քաղաքի քաղաքապետ ընտրված Զարեհ Սինանյանն առանձնացրել է այն առաջնահերթությունները, որոնց հետամուտ է լինելու իր պաշտոնավարման ընթացքում:
Ապրիլի 6-ին ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանի հրամանով նախարարության համակարգում կատարվել են մի շարք նոր նշանակումներ և շնորհվել հերթական սպայական կոչումներ:
Համեմատաբար մեղմ ձմռան ու բարձր ջերմաստիճանի արդյունքում Գեղարքունիքի մարզում պտղատու ծառերը բողբոջել են մոտ մեկ ամիս ավելի վաղ, քան նախորդ տարիներին:
Դանակահարություն Որոտան գյուղում․ 45-ամյա տղամարդ է մահացել։ Հանցագործությունը բացահայտվել է։
«Հրապարակ» թերթը գրում է. «Կիրակի օրը՝ ապրիլի 8-ին, «Ֆլորենս» ռեստորանում կայանալու է Սերժ Սարգսյանի թիկնազորի պետ Վաչոյի՝ Վաչիկ Ղազարյանի որդու՝ Մհերի հարսանիքը, որին ներկա է լինելու ողջ իշխանական էլիտան։
Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Մայրության և գեղեցկության տոնի առթիվ:
Ապրիլի 7-ին՝ ժամը 02:55-ին, ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նորաշեն թաղամասի թիվ 27 շենքի վերելակը խափանվել է, քաղաքացին մնացել է ներսում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 7-ին՝ ժամը 08:30-ի դրությամբ, ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհներն անցանելի են:
«Ժամանակ» թերթը գրում է. «Մարտի վերջին գյուղնախարար Իգնատի Առաքելյանը Վանաձորի քաղաքապետարանում մասնակցել է CARMAC Group իտալական ընկերության ներկայացուցիչների հետ հանդիպմանը, որը «Վաբա» ՍՊԸ-ի հետ համատեղ շուտով Հայաստանում կհիմնի կարկտապաշտպան ցանցերի գործարան:
«Փաստ» թերթը գրում է. «2017 թվականի ընթացքում ՀՀԿ–ն բավականին ֆինանսական մուտքեր ու ելքեր է ունեցել: Դրանց մեծ մասը՝ 433 մլն դրամից ավելի գումարը գոյացել է անդամավճարներից, իսկ օրենքով նախատեսված բյուջետային ֆինանսավորումը կազմել է մոտ 49,5 մլն դրամ: