Հասմիկ Պողոսյանի ունեցվածքը. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «ՀՀ նախագահի նորանշանակ խորհրդական, ՀՀ մշակույթի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ պաշտոնը ստանձնելու 2018 թ. հայտարարագիրը:

Պողոսյանը հայտարարագրել է երկու անշարժ գույք՝ հողամաս ու բնակարան: Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ ունեցել է նաեւ արժեթղթեր ու փոխառություններ: Փոխառությունները կազմել են 50 հազար ամերիկյան դոլար, իսկ որպես արժեթղթեր հայտարարագրվել է 330 դրամ բաժնեմաս:

Նախկին նախարարի դրամական միջոցները կազմել են 500 հազար դրամ, իսկ եկամուտներ առհասարակ չի ունեցել:

Հիշեցնենք, որ Պողոսյանը մշակույթի նախարար է նշանակվել դեռեւս 2007 թ. եւ ապա երկար տարիներ անընդհատ վերանշանակվել այս պաշտոնում»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30