Ալագյազ-Ապարան ավտոճանապարհին մեքենան շրջվել է ձորակը. կա տուժած

Մարտի 30-ին, ժամը 18:12-ին տեղեկություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ռյա Թազա գյուղի խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Ալագյազ-Ապարան ավտոճանապարհի 5-րդ կմ-ին «Mercedes C240» մակնիշի 35 MT 379 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ` 1983 թ. ծնված Ա. Թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել ձորակը (մոտ 7 մ):

Փրկարարները պատգարակով շտապօգնության ավտոմեքենային են մոտեցրել Ա. Թ.-ին, ով հոսպիտալացվել է Ծաղկահովտի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Տեսանյութեր

Լրահոս