Բաժիններ՝

Ողբերգական պատահար Մուսալեռ գյուղի մոտ․ «Lexus»-ը վրաերթի է ենթարկել երիտասարդին, նա հիվանդանոցի ճանապարհին մահացել է

Մարտի 31-ին՝ ժամը 03:56-ին, ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Մուսալեռ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մուսալեռ գյուղում՝ 1980 թ. ծնված Գ. Մ.-ը «Lexus» մակնիշի 50 CG 888 պետհամարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել՝ 1989 թ. ծնված Գ. Հ.-ին, այնուհետև բախվել կայանած «Mercedes» մակնիշի 777 LL 10 պետհամարանիշի ավտոմեքենային. Գ. Հ.-ը հոսպիտալացման ճանապարհին մահացել է:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և իրականացրել ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս