Այս տարի կառավարությունը 3 ծրագրերով կաջակցի հողօգտագործողներին՝ մատչելի գներով տրամադրելով պարարտանյութեր, սերմացուներ և դիզվառելիք։
Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության ղեկավարի կողմից ուղարկված դիմում-բողոքը Հայաստանի գլխավոր դատախազությունն ուղարկել է Քննչական կոմիտե՝ դրանում ներկայացված հանգամանքները արդեն իսկ հարուցված քրեական գործի շրջանակում քննությամբ ստուգելու և իրավական գնահատական տալու նպատակով:
Դեղերը դեղատոմսով գնելու ՀՀ առողջապահության նախաձեռնությունն ամենևին ուղղված չէ մարդկանց կյանքը բարդացնելուն:
Փետրվարի 22-ի ցերեկն առանձին շրջաններում, փետրվարի 226-27-ը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ:
Բիզնես էթիկայի նորմերն ու բարձրակարգ սպասարկումը շարունակում են մնալ ՎիվաՍել-ՄՏՍ-ի ուշադրության կենտրոնում:
Ախթալայի կոմբինատում տեսչական ստուգումները շարունակվում են, սակայն արդեն միջանկյալ արդյունքներով արձանագրվել են որոշակի խախտումներ։ Այսօր այս մասին կառավարության նիստից հետո հայտարարեց բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը՝ անդրադառնալով կոմբինատի պոչանքները Դեբեդ գետը լցվելու մասին տարածված տեսանյութին:
Փետրվարի 21-ին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի գլխավորած պատվիրակությանը:
«Երեկվանից՝ ահազանգը ստանալու առաջին իսկ պահից, տեսչական մարմինը գործողություններ է ձեռնարկում, կասեցված է այնտեղ որևէ գործողություն շինարարության տեսքով, մինչև հստակ պարզվեն իրավական բոլոր հիմքերը»
53-ամյա տղամարդու մահվան դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել 3 անձի. վերջիններս կալանավորվել են:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործեր են հարուցվել ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների աշխատակիցների կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու առերևույթ հանցագործությունների առթիվ:
ՀՀ կառավարությունը հավանություն տվեց Քրեական դատավարության և Քաղաքացիական դատավարության օրենսգրքերում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենսդրական փաթեթին:
Այսօր Ազգային ժողովում «Ծառուկյան» խմբակացության քարտուղար Վահե Էնֆիաջյանը բարձրացրեց այն հարցը, որ հայկական կողմը քարոզչական առումով պետք է համապատասխան քայլեր ձեռնարկի Ադրբեջանի նկատմամբ:
Արմավիրի մարզում բնակվող կինը ծննդաբերելուց օրեր անց որոշել էր երեխային մանկատուն հանձնել: Երեխային մանկատուն հանձնելու պատճառն էլ, իբրև թե, հանդիսացել են սոցիալական ծանր պայմանները և երեխայի խնամքով զբաղվելու հնարավորություն չունենալը:
Կառավարությունը հավանություն տվեց պետական աջակցություն գյուղատնտեսական հողօգտագործողներին մատչելի գներով պարարտանյութերի ձեռքբերման ծրագրի շրջանակներում սուբսիդիա և դրամաշնորհ տրամադրելու մասին որոշմանը:
Այսօր կառավարության նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարեց, որ նոր առողջապահական հաստատությունների կառուցման և գործող կենտրոնների արդիականացման ներդրումային ծրագրեր մշակելիս անհրաժեշտ է սահմանել նման կենտրոններին ներկայացվող պահանջները, պայմանները, այդ թվում՝ ճարտարապետական լուծումները և ֆունկցիոնալ կառուցվածքը։
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Ինչու լրագրողը չպետք է գտնվի ավագանու նիստի դահլիճում։ Որովհետեւ երբ լրագրողը նիստերի դահլիճում է, կարող է ձայնագրել կամ տեսագրել, թե ինչպես է Տարոն Մարգարյանի թիմակիցը սեռական հայհոյանքներ ուղղում Տարոն Մարգարյանի ոչ թիմակից անդամին։
Այսօր կառավարության նիստում վարչապետ Կարեն Կարապետյանն անդրադարձավ վարչական գործերով ներկայացվող բողոքների խնդրին:
Ես որպես Երևանի ավագանու անդամ արդեն 5 տարի գործում եմ օրենքով ինձ տրված լիազորությունների շրջանակում ու նկատում, որ քաղաքապետարանում ետընթաց կա ՏԻՄ օրենքի 8-րդ հոդվածով ամրագրված «տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության հաշվետվողականություն, հրապարակայնություն ու թափանցիկություն, տեղական ինքնակառավարմանը համայնքի բնակիչների մասնակցություն» սկզբունքների հետ կապված:
«Ֆեյսբուք» սոցիալական ցանցի օգտատերերը ահազանգել են բնական հուշարձան համարվող Գառնիի կիրճում գտնվող «Քարերի սիմֆոնիա»-ի մոտ շինարարական աշխատանքի մասին: Նրանք լուսանկարներ են տարածել և նշում են, որ տեղյակ չեն, թե ովքեր են կառուցողները, և, ընդհանրապես, ինչ է կառուցվում բնական հուշարձանի տարածքում:
Արդեն երկու շաբաթ է, ինչ «Արտաշատ ՋՕԸ»-ն տարածաշրջանում սկսել է ոռոգման ներքին ցանցի հիմնանորոգման աշխատանքները: Ջրամատակարարումը ժամանակին ապահովելը առատ բերքի երաշխիք է: Ընկերությունն այս նշանաբանով լայնածավալ աշխատանքներ է սկսել մարզի Այգեպատ համայնքում, որտեղ առանց ընդմիջման աշխատում է գյուղտեխնիկան: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հողային հունով ջրատարի 450 մ հատվածը պատվում է երկաթբետոնե կիսախողովակներով: Ջրատարները մաքրվում են տիղմից, ստեղծվում […]
Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ փետրվարի 22-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար:
Արմավիրի մարզի գյուղերից մեկի բնակիչը առողջական խնդիրներով զինված ուժեր զորակոչվելուց 5 ամիս անց՝ 2018 թ. հունվարին, վաղաժամ զորացրվել է:
«Ժամանակ»թերթի տեղեկություններով՝ վարչապետ Կարեն Կարապետյանը կիրակի օրը ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանին պատկանող «Արքայաձոր» ռեստորանային համալիրում հավաքել է կառավարության անդամներին:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 22-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Սպիտակի և Կապանի տարածաշրջանների ավտոճանապարհներին խիտ մառախուղ է, տեսանելիությունը` 40-60 մետր:
Փետրվարի 22-ին, ժամը 07:47-ին ահազանգ է ստացվել, որ Բաղանիս-Նոյեմբերյան ավտոճանապարհի սկզբնամասում «Volvo» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել:
Բժիշկները ողջոնում են դեղերը դեղատոմսով գնելու Առողջապահության նախարարության գաղափարը. պետք է սահմանափակել ինքնաբուժությամբ զբաղվելու հնարավորությունները:
Փետրվարի 21-ին՝ ժամը 21:11-ին, ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Արաքս գյուղից դեպի Արարատի մարզի Ռանչպար գյուղ տանող ավտոճանապարհին «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և արգելափակվել ցեխակույտի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը եւ առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանը նոր բիզնես պրոյեկտ են մտմտում: Նրանց ցանկանում են Երեւանի բժշկական համալսարանից խլել օրդինատուրան եւ տեղավորել որեւէ հիվանդանոցի թեւի տակ՝ վերածելով սեփական բիզնես կենտրոնի:
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «2016 թվականի հուլիսի 17-ին ՊՊԾ գնդի գրավումից հետո Հայաստանի իշխանությունները դիմել են քրեական հեղինակություններին՝ չեզոքացնելու գնդի գրավումը»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Նախկին գլխավոր դատախազ, պատգամավոր Գեւորգ Կոստանյանը մտադիր է նոր կարգուկանոն սահմանել ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստերի ժամանակ։