Բաժիններ՝

Քարակերտ-Արտենի ճանապարհին բեռնատարը շրջվել է․ Վրաստանի քաղաքացուն դուրս են բերել մեքենայից

Մարտի 30-ին՝ ժամը 23:37-ին, ահազանգ է ստացվել, որ Քարակերտ-Արտենի միջհամայնքային ավտոճանապարհի 1-ին կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ. տուժածներ չկան, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Քարակերտ-Արտենի ավտոճանապարհի 1-ին կմ-ին «SKANIA» մակնիշի KZX-801 պ/հ բեռնատարը (վարորդ Վրաստանի հանրապետության քաղաքացի՝ 1951 թ. ծնված Թոմա Թոիկիդզե) դուրս է եկել ճանապարհի երթեվեկելի հատվածից և կողաշրջվել:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը Թ. Թոիկիդզեն բեռնատարից դուրս է բերվել տեղի ուժերով և հոսպիտալացվել Արմավիրի ԲԿ, որտեղ բժիշկները տուճածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են բեռնատարը, հերթապահել մինչ արտահոսող վառելիքի պարպվելը և իրականացրել ճանապարահատվածի լվացման աշխատանքներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս