Մայիսի 3-4-ը` կեսօրից հետո, 5-8-ը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում` 15-20 մ/վ արագությամբ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ:
Ժամը 13։50-ի սահմաններում անհայտ անձը՝ զինված հրազենով և նռնակով, ներս է մտել Արաբկիր վարչական շրջանի բանկերից մեկը և զենքի սպառնալիքի տակ այնտեղից հափշտակել խոշոր գումար։
ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Հ. Բ.-ն հաղորդում, ապա` նույնաբովանդակ բացատրություն է տվել, որ նույն քրեակատարողական հիմնարկի աշխատակիցներն իրեն ծեծի են ենթարկել և խոշտանգել:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով պարզվել են 36-ամյա կնոջը դանակահարելու հանգամանքները։ Բավարար ապացույցներ ձեռք բերվել առ այն, որ կնոջը դանակի բազմաթիվ հարվածներ է հասցրել ամուսնու եղբայրը, ով անմեղսունակ է ճանաչվել։
Վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի շնորհավորական ուղերձը Մամուլի ազատության համաշխարհային օրվա կապակցությամբ:
ՀՀ վերահսկիչ պալատի նախագահ Լևոն Յոլյանն այսօր ԱԺ նիստում ներկայացրեց իր ղեկավարած կառույցի 2017 թվականի տարեկան հաշվետվությունը։ Նա նշեց, որ 3 գործերով նյութեր՝ «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի, Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության և Գյուղատնտեսության նախարարության՝ ՀՀ-ում տավարաբուծության զարգացման ծրագրի մասով, ուղարկվել են գլխավոր դատախազություն։
Մայիսի 3-ին, ժամը 11:00-ին «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Գարեգին Նժդեհի 26 հասցեում գտնվող թիվ 7 մանկապարտեզի տարածքում օձ է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Սահմանամերձ համայնքների ուսանողներին ուսանողական նպաստի ձևով ուսման վճարի մասնակի փոխհատուցում տրամադրելու նպատակով կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում:
Հայաստանում տեղի ունեցող ներքաղաքական զարգացումներն իրենց ազդեցությունն են ունեցել զբոսաշրջության ոլորտի զարգացումների վրա:
Գործադիրն ընդունել է Կոտայքի մարզի Հրազդան, Գեղարքունիքի մարզի Վաղաշեն, Շիրակի մարզի Աշոցք, Արագածոտնի մարզի Թալին, Սյունիքի մարզի Սիսիսան համայնքների վարչական տարածքներում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի նվիրատվությունը՝ համայնքների ավագանիների որոշումների հիման վրա:
«Լիդիան Ինթերնեյշնլը» տեղեկացնում է, որ ընկերության տնօրենների խորհուրդը «Լիդիան Ինթերնեյշնլի» նոր նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն է նշանակել Ժոաո Կարելլիոյին:
Մայիսի 3-ին, ժամը 08:59-ին «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ «Բեկոն» գործարանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Մինչ ներհայաստանյան իրադարձություններն իրենց վրա են սևեռել աշխարհի տարբեր առաջատար լրատվամիջոցների ուշադրությունը, բրիտանական հեղինակավոր BBC-ն ընթերցողներին է ներկայացրել վեց հետաքրքիր փաստ Հայաստանի մասին:
Սիրելի՛ լրագրողներ,
Շնորհավորում եմ ձեզ մամուլի ազատության օրվա կապակցությամբ։
Երեկ ամբողջ համացանցը ողողված էր ստահոդ ու անբարո ապատեղեկատվությամբ, թե իբր Վահրամ Բաղդասարյանը, ով ռեյտինգային ընտրակարգով պատգամավոր է ընտրվել Լոռու մարզից, ով վաստակել է Լոռու և, հատկապես, Վանաձորի բնակիչների վստահության քվեն իր հեղինակության, հարգանքի ու կատարված աշխատանքի շնորհիվ, գործադուլ հայտարարած «Գլորիա» կարի ֆաբրիկայի աշխատակցուհիների հասցեին անպարկեշտ է արտահայտվել:
Միավորված ազգերի կազմակերպությունն ուղիղ 25 տարի առաջ մայիսի 3-ը հռչակեց Մամուլի ազատության համաշխարհային օր:
Մայիսի 3-ին, ժամը 10:01-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սողոմոն Տարոնցու փողոցի թիվ 24 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Գավառ քաղաքում 2018 թվականի մայիսի 2-ին իրականացված բողոքի զանգվածային գործողությունների հետեւանքով դանակահարված երկու երիտասարդների կյանքին, ինչպես հավաստեց Գավառի բժշկական կենտրոնի տնօրեն Աշոտ Կարապետյանը, վտանգ չի սպառնում:
Ճանաչողներին խնդրում ենք ահազանգել 1-02:
Նոր Նորքի քրեական հետախույզները 370․000 դրամի գողության դեպք են բացահայտել:
Ընդհանրապես այն պահից, երբ մամուլի ազատությունն սկսեցին սանդղակներով չափել, ոչ միայն մամուլի ազատության խնդիրն էր բարձրաձայնվում, այլև ուշադրություն էր հրավիրվում տվյալ երկրի իշխանությունների հանդուրժողականության, զարգացվածության, ազատ խոսքը հարգելու մակարդակին:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Քննչական կոմիտեի՝ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի գործունեության մասով իրավապահների բացահայտումները շարունակվում են:
«Փաստ» օրաթերթը գրում է. «Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր եւ կնոջ 2017 թ. տարեկան հայտարարագրերը:
«Փաստ» օրաթերթը գրում է. «ՀՀ Կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայության պետ Հրաչյա Հարությունյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ 2017 թ. տարեկան հայտարարագիրը:
«Փաստ» թերթը գրում է. «Մի խումբ տնտեսագետներ մի քանի ծրագրով փորձում են հանդիպել ժողովրդի առաջնորդ Նիկոլ Փաշինյանի հետ: «Փաստ»-ի թղթակցի հետ զրույցում նրանցից մեկը ներկայացրել է ակցիաներից մեկը:
Թուրքիայում ոստիկանությունը որոնում է մի աղջկա, ով գիշերով այցելում է գերեզմանոց և աղիողորմ լաց լինում։ Չորում շրջանում գտվող գերեզմանատան աշխատակիցների նկարագրությամբ` 15-16 տարեկան աղջիկը 5 օր է, ինչ գիշերներն այցելում է 1982 թվականին մահացած մի կնոջ գերեզմանին, ինքնիրեն խոսում և լաց լինում։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ մայիսի 3-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն մի շարք տարածքներ:
Հ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ 2 անձի դանակահարելու դեպքի առթիվ։
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մայիսի 3-ին՝ ժամը 00:00-ի դրությամբ, ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհներն անցանելի են:
Ստամբուլի Քադըքյոյ թաղամասում գտնվող հայկական Սուրբ Թագավոր եկեղեցու վրա հարձակում կատարած և բերման ենթարկված քաղաքացի Սերդար Ք․-ն պայմանականորեն ազատ է արձակվել։