Քննիչ Ռաֆիկ Կարապետյանը հայտնվել է ամբաստանյալի աթոռին. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Քննչական կոմիտեի՝ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի գործունեության մա­սով իրավապահների բացահայտումները շարունակվում են:

Եվ այսպես՝ «ժողո­վուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ամբաստանյալի աթոռին է հայտնվել ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի քննիչ Ռաֆիկ Կարա­պետյանը:

Վերջինիս մեղադրանք է առա­ջադրվել այն բանի համար, որ նա մի խումբ անձանց կողմից բռնություն գործադրելով՝ զուգորդված խուլիգանության միջին ծանրության հանցագործության վերաբերյալ իր վարույթում քննվող թիվ 15856017 քրեական գործով միասնական դիտավորությամբ կեղծել է ապացույցները:

Մեզ հայտնի դարձավ, որ մի խումբ երի­տասարդներ կռիվ են արել, իսկ քննիչը ինչ-ինչ շահագրգռվածությունից ելնելով՝ նշել է, թե տղաները կռիվ չեն արել:

Այս արարքի համար քննիչ Ռաֆիկ Խաչատր­յանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 349 հոդվածի 2-րդ մասի՝ ապացույցներ կեղծել, հատկանիշ­ներով:

Վերջինիս նկատմամբ խափան­ման միջոց է ընտրվել ստորագրությամբ երկրից չհեռանալու մասին: Հիշեցնենք նաև՝ 2017թ. նոյեմբերի 20-ին արտակարգ դեպք էր տեղի ունեցել Հայաստանի քնն­չական կոմիտեի՝ Երևան քաղաքի Կենտ­րոն և Նորք-Մարաշ վարչական շրջան­ների քննչական բաժնում:

Բանն այն է, որ ՀՀ գլխավոր դատախազության դատա­խազները ծեծի էին ենթարկել քննիչի, իսկ ահա միջադեպը կապված էր աշխատան­քային տարաձայնության հետ: Այս դեպքը քննվում է հատուկ քննչական ծառայու­թյունում: Ըստ էության, Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում անմխիթար վիճակ է»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս