
Փոփոխություններ՝ «Լիդիան» ընկերության ղեկավար կազմում

«Լիդիան Ինթերնեյշնլը» տեղեկացնում է, որ ընկերության տնօրենների խորհուրդը «Լիդիան Ինթերնեյշնլի» նոր նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն է նշանակել Ժոաո Կարելլիոյին: Նա այս պաշտոնում կփոխարինի Հովարդ Սթիվենսոնին:
Տնօրենների խորհրդի նախագահ Գորդոն Ուայլին խորհրդի անունից ասել է. «Մենք շնորհակալություն ենք հայտնում պարոն Սթիվենսոնին վերջին 4 տարիների ընթացքում «Լիդիան»-ին մատուցած իր ծառայությունների և ներդրած ավանդի համար, որոնք հասցրեցին Ամուլսարի ծրագիրը շինարարության ավարտական փուլ: Մենք ողջունում ենք պարոն Կարելլիոյին «Լիդիան»-ում: Նա բերում է զգալի փորձառություն, ինչը կարևոր կլինի Ամուլսարի ծրագրի շինարարության ավարտի և հետագա առաջընթացի համար»:
Ժոաո Կարելլիոն ունի ավելի քան 30 տարվա փորձառություն հանքարդյունաբերության և ռեսուրսների կառավարման ոլորտներում՝ տարբեր երկրներում: Ներկայումս նա նաև հանդիասնում է «TMAS Resources Inc.» և «Lucky Minerals Inc.» ընկերությունների տնօրենների խորհրդի անդամ: Նրա աշխատանքային գործունեությունը ընդգրկում է հանքարդյունաբերական ծրագրերում ղեկավար պաշտոններ Լատինական Ամերիկայում, Եվրոպայում և այլուր:
Պարոն Կարելլիոն 2012-2014թթ. եղել է «Eco Oro Minerals Corp.»-ի նախագահը, գլխավոր գործադիր տնօրենն ու տնօրենների խորհրդի անդամ, ինչպես նաև 2007-2012թթ. «Lundin Mining Corporation»-ի գործադիր փոխնախագահը և գործառնական գծով գլխավոր տնօրենը: Ունի հանքարդյունաբերական ինժեների բակալավրի աստիճան Միացյալ թագավորության Նյուքասլ Ըփոն-Թայնի համալսարանից և Բիզնեսի կառավարման մագիստրոսի աստիճան Միացյալ թագավորության Եվրոպական կառավարման դպրոցից: