Սպասվում է անձրև և ամպրոպ
Հանրապետության տարածքում`
Մայիսի 3-4-ը` կեսօրից հետո, 5-8-ը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում` 15-20 մ/վ արագությամբ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:
Երևան քաղաքում`
Մայիսի 3-4-ը՝ կեսօրից հետո, 5-8-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ:
Երևան քաղաքի մայիսի 4-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• Օդի առավելագույն ջերմաստիճան` 30.30C (1971 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան` 3.60C (1991 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան` 14.70C