Շառլ Ազնավուրը բաց նամակ է հղել հայրենակիցներին, որով շնորհակալություն է հայտնել հայ ժողովրդին աշխարհին մարդասիրություն ցույց տալու համար:
ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի Ֆինանսաբյուջետային վերահսկողության տեսչությունն անցած տարի ստուգումներ է իրականացրել ՀՀ մշակույթի նախարարությունում և պետբյուջեի միջոցների վատնման բազմաթիվ փաստեր հայտնաբերել։
Ոստիկանության պարեկապահակետային ծառայության գնդի գրավման գործող մեղադրյալների աջակիցները բացել են Արշակունյաց պողոտայի երթևեկությունը:
Մայիսի 11-ին ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը խորհրդակցություն անցկացրեց ճանապարհային ոստիկանության ղեկավարության և անձնակազմի հետ։
ՀՀ ոստիկանության Մալաթիայի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է Երևան քաղաքի բնակիչ, 1982թ. ծնված Խաչատուր Գուրգենի Գևորգյանը, որը մայիսի 8-ին, ժամը 09.30-ի սահմաններում, տնից դուրս է եկել և չի վերադարձել:
«Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանի և ընկերների գործով 7 տարի դատապարտված, ազատամարտիկ Վահե Մկրտչյանը քիչ առաջ «Կոշ» ՔԿՀ-ից ազատ է արձակվել:
Մարդու իրավունքների պաշտպանը և Բարձրագույն դատական խորհուրդը կհամագործակցեն դատական պրակտիկայի արդյունավետությունը բարձրացնելու ոլորտում:
Ֆրանսիայի Հանրապետության Իզերի եւ Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզերի միջեւ կնքված կրթամշակութային եւ տնտեսական համագործակցության հուշագրի շրջանակներում այս տարի ֆրանսիական «Աֆրատ» տուրիստական կազմակերպությունը կշարունակի նախորդ տարվանից կիսատ մնացած համագործակցության ծրագրերը եւ հանդես կբերի նոր նախաձեռնություններ:
Խաչատրյանների ընտանիքը 2005 թ-ից ապրում է փայտե տնակում, որը գտնվում է անմխիթար վիճակում:
Հայաստանի Հանրապետության կառավարության 2017-2022 թվականների ծրագրի շրջանակում ՀՀ արդարադատության նախարարության առաջարկով ներառվել են համապատասխան միջոցառումներ՝ քրեակատարողական հիմնարկներում գտնվող անձանց կեցության պայմանները բարելավելու վերաբերյալ:
Այսօր՝ մայիսի 11-ին, Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ընդունել է Կարո Եղնուկյանի փաստաբան Տիգրան Հայրապետյանին, Կարո Եղնուկյանի կնոջն ու երեխային: Հանդիպման ժամանակ փաստաբանը բարձրացրել է դատական նիստերի, իրենց պնդմամբ, անհիմն ձգձգման, ինչպես նաև Կարո Եղնուկյանին առաջադրված մեղադրանքին առնչվող հարցեր:
Գյումրիում ազատ տնտեսական գոտու ստեղծման ժամանակացույցը փոփոխություն է կրել:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ամերիկահայ աշխարհահռչակ ռոք- երաժիշտ Սերժ Թանկյանին:
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ մայիսի 11-ին կայացավ առանձին վարույթով քննվող ՊՊԾ գնդի գրավման գործով դատական նիստը:
Մայիսի 11-ին, ժամը 13.10-ին, ոստիկանության Տավուշի բաժնում ահազանգ է ստացվել, որ Արծվաբերդ գյուղի իրենց հավաբնում գտել են 1969 թ. ծնված Մարինե Բեգյանի դիակը:
Վայոց ձորի մարզի Խաչիկ գյուղում նոր աշխատատեղեր կստեղծվեն: ՀՀ կառավարության նիստում, որը վարում էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անհատույց օգտագործման նպատակով տարածք է տրամադրվել «Ոսկե կար» ընկերությանը: Վերջինս աշխատելու է թեթև արդյունաբերության ոլորտում՝ կազմակերպելով կարի արտադրություն:
Գործադիրը հավանություն է տվել Դիլիջանի առողջարանային կենտրոնի ստեղծման և հասարակական ենթակառուցվածքների զարգացման ներդրումային ծրագրին: Որոշմամբ՝ ծրագրի իրականացման ընթացիկ և վերջնական արդյունքների համապատասխանության գնահատման նպատակով կիրականացվի փաստաթղթային հսկողություն:
«Շիրակի պետական համալսարանի նկատմամբ թեկուզ արդեն նախկին նախարարի և այլ պետական մարմինների կողմից այս անտարբեր վերաբերմունքը ոչ այլ ինչ է, քան պետական դավաճանություն։ Դուք լսեցիք՝ ինչ է եղել, և ոչ մի արձագանք»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այս մասին ասաց Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ, կրթության փորձագետ Անահիտ Բախշյանը։
Մայիսի 11-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը ոստիկանության կոլեգիայի անդամներին և բարձրաստիճան սպայակազմին ներկայացրեց ՀՀ ոստիկանության նորանշանակ պետ Վալերի Օսիպյանին:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործեր են հարուցվել ՀՀ ոստիկանության և ՀՀ քննչական կոմիտեի պետական ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու և պաշտոնեական լիազորություններն անցնելու առերևույթ հանցագործությունների առթիվ, որոնք նախատեսված են ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ և 309-րդ հոդվածների 1-ին մասերով:
Հայաստանի քաղաքացիների 90.8 տոկոսը լիովին դրական է արտահայտվել «Իմ քայլը» շարժման ընթացքում Նիկոլ Փաշինյանի նոր կերպարի վերաբերյալ՝ չսափրված, գլխարկով, ուսապարկով:
Շիրակի պետական համալսարանի նախկին դասախոս Գագիկ Համբարյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ներկայացրեց, թե ինչ խախտումներ է թույլ տվել ՇՊՀ ռեկտոր Սահակ Մինասյանը։
ՀՀ պաշտպանության նախարարության ենթակայությամբ կստեղծվի Ռազմատեխնիկական գիտահետազոտական ինստիտուտ: Այս մասին որոշման նախագիծը հավանության արժանացավ ՀՀ կառավարության մայիսի 11-ի նիստում, որը վարում էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Մայիսի 11-ին, ժամը 12:59-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նազարբեկյան թաղամասի տներից մեկի բակում նկատվել է օձ, որին բռնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական վերահոսկողության դաշնային ծառայությունը (Ռոսսելխոզնադզոր) տեղեկատվություն է հրապարակել այն մասին, որ Հայաստանից ներկրվող բուսասանիտարական հսկման ենթակա բեռներում հայտնաբերվել է կարանտին համարվող 2 օբյեկտ. լոլիկում՝ գտել են հարավամերիկյան ցեց, իսկ վարունգում` արևմտյան (կալիֆոռնիական) ծաղկային թրիփս:
Մայիսի 11-ին՝ կեսօրից հետո, 12-16-ը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում` 15-20 մ/վ արագությամբ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բուհերի խորհուրդների ձեւավորման ընթացիկ պրակտիկան ճիշտ չի համարում: Այսօր կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը հարցի վերաբերյալ ներկայացնելով իր մոտեցումը, ասաց. «Բուհերի խորհուրդների ձեւավորման ընթացիկ պրակտիկան այնքան էլ լավը չէ: Սա թեմա է, որ պետք է քննարկել: Բուհական համակարգին ակադեմիական ինքնավարություն տալու հարցը պետք է լինի մեր օրակարգում»:
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հերքում է, որ երեկ իր հրաժարականը պահանջող ակտիվիստներին Բաղրամյան պողոտայում ծեծի ենթարկած անձանց մեքենան որևէ առնչություն ունի քաղաքապետարանի հետ։
Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ոստիկանության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ոստիկանապետ Վալերի Օսիպյանին` միաժամանակ հրաժեշտ տալով արդեն նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին: