Բաժիններ՝

ՊՊԾ գնդի գրավման գործող մեղադրյալների աջակիցները բացել են Արշակունյաց պողոտան

Ոստիկանության պարեկապահակետային ծառայության գնդի գրավման գործող մեղադրյալների աջակիցները բացել են Արշակունյաց պողոտայի երթևեկությունը: Պողոտան փակած քաղաքացիներին այցելեց «Հիմնադիր խորհրդարան»-ի նախագահ Գարեգին Չուգասզյանը, ով պատգամավորներ Լենա Նազարյանի և Արարատ Միրզոյանի երաշխավորությամբ մայիսի 11-ին ազատ է արձակվել:

Չուգասզյանը քաղաքացիներին կոչ արեց բացել փողոցը` խոստանալով մայիսի 12-ին, ժամը 14:00-ին հանդես գալ մամուլի ասուլիսով և պատասխանել բոլոր հարցերին: Չուգասզյանը լրագրողների հարցերին չպատասխանեց, միայն քաղաքացիներին կոչ արեց բացել փողոցը` նշելով, որ առաջիկայում հետագա քայլերի վերաբերյալ հայտարարությամբ հանդես կգան:

Գարեգին Չուգասզյանը նաև հայտնեց, որ չի դադարեցրել հացադուլը, որը սկսել էր կալանավայրում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031