Ղանդիլյան փողոցի շենքերից մեկը կղզու է վերածվել

Ջրագծի վթարի հետեւանքով Ղանդիլյան փողոցի շենքերից մեկի դիմաց լճակ է գոյացել. բողոքում են 11/40 շենքի բնակիչները: «Այսօր» լրատվականի նկարահանող խումբը տեղում է պարզել վթարի հանգամանքները: Արդեն 3 օր է, ինչ խնդիրն առկա է, լճակն արդեն շենքի երկայնքով է տարածվել եւ ավելի խորացել:

Բնակիչներն ասում են՝ այլեւս անհնար է տանից դուրս գալ, ստեղծված իրավիճակի պատճառով երեխաները բացակայում են դպրոցից, մեծահասակներն էլ՝ աշխատանքից: Նույնիսկ գնումների չեն կարողանում գնալ: «Այսօր»- ի նկարահանման ընթացքում «Վեոլիա ջուր» ընկերության աշխատակիցները դեպքի վայրում են գտնվել եւ իրականացրել են համապատասխան աշխատանքներ՝ ջրագծի վթարը վերացնելու համար:

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031