Վարկերի տոկոսների վճարումը մեկ տարով կարող է սառեցվել. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Դեռևս ժողովրդական շարժման օրերին, ի թիվս այլ հարցերի, Նիկոլ Փաշինյանն ու իր կողմնակիցները ոչ մեկ անգամ անդրադարձել են վարկերի խնդրին՝ հատկապես շեշտադրելով գյուղատնտեսական ու սպառողական վարկերի բարձր տոկոսադրույքները , որոնց տակ «ճկռում» է մեր ազգաբնակչության գերակշիռ մասը:

«Փաստ» օրաթերթի ունեցած հավաստի տվյալներով, կառավարությունում արդեն իսկ սկսվել են քննարկումները այդ հարցի կապակցությամբ: Մասնավորաբար, որպես առավել հավանական տարբերակ վարչապետը դիտարկում է հետևյալ քայլերի հերթականությունը

Նախ, ԿԲ–ի և առևտրային բանկերի հետ քննարկելով՝ որոշում կայացնել մեկ տարով սառեցնել բոլոր գյուղատնտեսական և սպառողական վարկերի տոկոսների վճարումները: Այդ ընթացքում մարդիկ կվճարեն միայն մայր գումարը: Միևնույն ժամանակ նոր վարկ չի տրամադրվի այդ «ակցիայից» օգտված քաղաքացիներին: Եվ վերջապես, նշյալ ժամանակահատվածում հնարավոր կլինի վերանայել վարկերի տոկոսադրույքները, որոնք աշխարհում ամենաբարձրերից են…»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031