Բաժիններ՝

Վալերիյ Օսիպյանը նշանակել է նոր փոխոստիկանապետերին

ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը մայիսի 19-ին ոստիկանության ղեկավար կազմին ներկայացրել է երկու նոր փոխոստիկանապետերին և Կազմակերպված հանցագործության դեմ պայքարի գլխավոր վարչության պետին: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնեց Ոստիկանության լրատվամիջոցների հետ կապի, վերլուծության և լրատվության բաժնի պետ Էդգար Ջանոյանը:

«ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը ղեկավար կազմին է ներկայացրել Ոստիկանապետի առաջին տեղակալին՝ ոստիկանության գնդապետ Արման Սարգսյանին, ով մինչ այդ զբաղեցնում էր Քրեական հետախուզության գլխավոր վարչության պետի առաջին տեղակալի պաշտոնը և ոստիկանապետի տեղակալ Հովհաննես Քոչարյանին, ով մինչ այս զբաղեցնում էր ոստիկանության շտաբի պետի պաշտոնը»,-ասաց Ջանոյանը։

Նրա խոսքով` նշանակում է եղել նաև կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր պետի պաշտոնում, որը զբաղեցնելու է Արտակ Կարապետյանը, ով մինչ այս զբաղեցրել էր Շիրակի մարզային վարչության պետի պաշտոնը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031