Ուռուցքաբան-գինեկոլոգ Վահե Տեր-Մինասյանը նշանակվել է ՀՀ Առողջապահության նախարարի խորհրդական:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ մայիսի 22-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն մի շարք տարածքներ:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «170-ից ավելի փաստաբաններ դիմել են նախագահ Արմեն Սարգսյանին` առաջարկելով ԱԺ-ին որպես ՍԴ անդամի թեկնածու առաջադրել փաստաբան Վահե Գրիգորյանին:
Մայիսի 21-ին՝ ժամը 15։43-ին, «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքին հարակից սարերում գայլերը հոշոտել են մոտ 100 մանր եղջերավոր անասուն (ոչխար)՝ վնասել են մոտ 40 ոչխար, սատկել են մոտ 60 ոչխար։
«Ժամանակ» օրաթերթը գրում է. «Ըստ «Ժամանակ»-ի՝ Էջմիածին քաղաքի աղբյուրների՝ Արթուր Ասատրյանը, նույն ինքը Դոն Պիպոն, պատրաստվում է մինչև մայիսի վերջ Էջմիածնում կազմակերպել Մանվել Գրիգորյանի և նրա քաղաքապետ որդու Կարեն Գրիգորյանի գործունեության հետևանքով Էջմիածինը լքածների հավաք, որի նպատակը լինելու է Էջմիածնի ապագաղութացումը:
Մայիսի 21-ին՝ ժամը 22:14-ին, «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ Արմավիրի մարզի Լեռնագոգ համայնքի սելավատարը խցանվել է, ինչի հետևանքով ջրալցվում են գյուղի փողոցներն ու տները. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Մայիսի 21-ին՝ ժամը 22:15-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սողոմոն Տարոնցու փողոցի թիվ 5 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել են ավտոմեքենաներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Փաստ» օրաթերթը գրում է. «Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Սերգեյ Չիչոյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր եւ կնոջ՝ 2017 թ. տարեկան հայտարարագրերը:
Մայիսի 21-ին՝ ժամը 22:33-ին, ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատի մարտական հաշվարկը դեպքի վայր մեկնելիս նկատել է, որ Երևան քաղաքի Դավիթ Անհաղթի և Կարապետ Ուլնեցու փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած, ավտոմեքենայից ծուխ է նկատվում:
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մայիսի 21-ին ժամը 10.00-ից մինչև մայիսի 22-ը ժամը 10.00-ն կդադարեցվի Երևանի Արաբկիր վարչական շրջանի՝ Արաբկիրի թիվ 49 փողոցի կենտ համարների, Արաբկիրի թիվ 51, 53 փողոցների և Ազատության պողոտա 7/1, 7/2, 9/1, 9/2, 9/3, 9/4 համարների ջրամատակարարումը:
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մայիսի 22-ին ժամը 10.00-20.00 կդադարեցվի Երևանի Կենտրոն վարչական շրջանի՝ Եկմալյան փողոցի, Սարյան փող․ 6-ից-40, Պուշկինի փող․ 35-ից-72, Փարպեցի փող․ 1-ից-8, Մաշտոցի փող․ 17-ից-27, Արամի փող․ 64-ից-92, Բուզանդի փող․ 83-ից-107, Ամիրյան փող․ 18-ից-80, Մայիսյան փող․ 33, Լեոյի փող․ 1 համարների, Թումանյան 2-րդ նրբանցքի ջրամատակարարումը:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում բացահայտվել է խարդախությամբ առանձնապես խոշոր չափերով գումար հափշտակելու դեպք. մեղադրանք է առաջադրվել 3 անձի, այդ թվում՝ տուժողի որդուն:
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի Երեւանի գազաֆիկացման եւ գազամատակարարման մասնաճյուղը տեղեկացնում է, որ գամատակարարման ցանցում վերանորոգման աշխատանքներ կատարելու նպատակով մայիսի 22-ին ժամը 9:00-ից մինչեւ ժամը 19:00-ն դադարեցվելու է Երեւան Կենտրոն վարչական շրջանի Դեղատան, Մ.Խորենացի, Ագաթանգեղոսի, Տ.Մեծի, Սեւանի փողոցներով պարփակված թաղամասերի գազասպառողների գազամատակարարումը:
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժնում քննություն է տարվում` պարզելու Չարենցավանի բնակչուհու նկատմամբ կատարված հարձակման հանգամանքները. 2 անձ ձերբակալվել է, որոնցից մեկը՝ անչափահաս։
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս․թ․ մայիսի 22-ին ժամը 11։00-19։00 կդադարեցվի Գեղարքունիքի մարզի՝ Սևան քաղաքի և Վարսեր համայնքի ջրամատակարարումը:
ՀՀ բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանն ընդունել է Կովկասի բնության հիմնադրամի (CNF) գործադիր տնօրեն Ջեոֆ Ջակոմինիին և ազգային համակարգող Արման Վերմիշյանին:
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոստանում է կենսաթոշակների կուտակային համակարգի հետ կապված առաջարկել հանրության համար ընկալելի լուծումներ:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոստանում է արագաչափերի և տեսախցիկների արձանագրած ճանապարհային երթևեկության կանոնների խախտման տուգանքների համաներում իրականացնել:
Բացահայտվել է երկու երիտասարդի դանակահարությունը:
«Ողջ մնալու արվեստ» հասարակական կազմակերպության նախագահ, առաջին հետախուզադիվերսիոն խմբի հիմնադիր Վովա Վարդանովը ողբերգություն չի համարում այն, որ քննությունների հետաձգման պատճառով զինվորական զորակոչն էլ, հնարավոր է, մեկ շաբաթով հետաձգվի:
20-ամյա երիտասարդին դանակահարել էր, հետո դին այրել:
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս․թ․մայիսի 24-ին ժամը 09։00-ից մինչև մայիսի 25-ը ժամը 09։00-ն կդադարեցվի Արարատի մարզի՝ Տափերական, Գինևետ, Նոր Ուղի համայնքների ջրամատակարարումը:
ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նելլի Մանուչարյանը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասին։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։
ՀՀ զինված ուժերի ինժեներական զորքերի պետ – վարչության պետ, գեներալ-մայոր Իշխան Մաթևոսյանի գլխավորած աշխատանքային խումբը մասնակցում է մայիսի 21-ից 24-ը Մոսկվայում` «Պատրիոտ» ցուցահանդեսային համալիրում և ՌԴ ԶՈՒ ականազերծման միջազգային կենտրոնում անցկացվող ականազերծման միջազգային 3-րդ համաժողովին:
ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչները մասնակցում են մայիսի 21-ից 24-ը Մոսկվայում անցկացվող «Միջազգային բանակային խաղեր-2018» մրցումների նախապատրաստման և պլանավորման եզրափակիչ համաժողովին, քննարկումներին ու կազմակերպչական հարցերի ճշտմանը:
Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը զեկուցել է, որ ավարտական փուլում են «Վերջին զանգ»–ի և «Վերջին դաս»-ի` մայիսի 25-ին նախատեսված միջոցառումները պատշաճ մակարդակով կազմակերպելու աշխատանքները։
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու այլ քաղաքացու բանկային քարտով գումար կանխիկացրած անձանց ինքնությունը։
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս․թ․մայիսի 22-ին ժամը 10։00-20։00-ն կդադարեցվի Արագածոտնի մարզի՝ Ոսկեհատ, Ուջան, Արագածոտն, Նոր Եդեսիա, Շամիրամ և Ագարակ գյուղերի ջրամատակարարումը:
Մայիսի 21-ին, ժամը 13:17-ին «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Ազատավան գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Մայիսի 20-ին, ժամը 23.00-ին, Երևանի Արշակունյաց պողոտայի թիվ 41 հասցեի մոտ «Ինֆինիտի» մակնիշի ավտոմեքենան բախվել է ծառի և էլեկտրասյանը. վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: