Մայիսի 22-ին՝ ժամը 09:25-ին, «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ Արտաշիսյան փողոցի 408 շենքի մոտից իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 32-ամյա մի տղամարդ։
Բարձրագույն դատական խորհրդի և Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավորների միջև մայիսի 21-ին տեղի ունեցավ աշխատանքային հանդիպում:
ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը բացատրել է, թե ինչու են գյուղացիները դժվարություններ ունենում գյուղատնտեսական վարկերը մարելու հետ կապված:
ՎիվաՍել-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ «Honor 10» սմարթֆոնն արդեն հասանելի է նախնական պատվերի համար:
«Գարեգին Չուգասզյանին ազատությունից զրկելու առաջին իսկ օրվանից սկսած նրա եղբայրն Ավետիք Իշխանյանի միջոցով ինձ հետ անձամբ կապի մեջ էր և հենց առաջին օրը մենք այց կազմակերպեցինք ՔԿՀ, խուցը անհապաղ փոխելու պահանջ էինք ներկայացրել, որովհետև այդ օրերին պայմանները մեզ չէր բավարարում, քանի որ պարոն Չուգասզյանը արդեն գտնվում էր հացադուլի մեջ»:
Դպրոցներում Վերջին զանգի համար կազմակերպվող դրամահավաքները հրատապ լուծում եմ պահանջում: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը՝ հավելելով, թե շատ դպրոցներում այն կանխվել է:
Մայիսի 22-ին, ժամը 09:58-ին «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ ս.թ մայիսի 21-ին ժամը 21:00-ի սահմաններում Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Տավրոսի 1-ին փողոցի 2-րդ նրբանցքի թիվ 17 տանը տեղի է ունեցել պատի ամբողջական փլուզում:
ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի հրավերով մայիսի 22-ին տեղի է ունեցել մանկական ուռուցքաբանության եւ արյունաբանության ոլորտի բարեգործական հիմնադրամների եւ մասնագետների մասնակցությամբ երկրորդ հանդիպումը:
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ֆինանսատնտեսագիտական քոլեջում սաները բողոքի ակցիա են անցկացնում:
ՀՀ ՔԿ ԶՔԳՎ վեցերորդ կայազորային քննչական բաժնում ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Լևոն Արսենի Թորոսյանի մահվան դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Մեղադրանք է առաջադրվել կրտսեր սերժանտին:
Մայիսի 22-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայաստանի Հանրապետության Սփյուռքի նախարար տիար Մխիթար Հայրապետյանին:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում ստացվել և վարույթ է ընդունվել Կ.Ուլնեցի փողոցում ապրիլի 21-ին տեղի ունեցած բռնությունների դեպքի առթիվ ոստիկանությունում մայիսի 15-ին խուլիգանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործը։
Մայիսի 22-27-ը՝ կեսօրից հետո և գիշերվա առաջին կեսին, շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում` 15-20 մ/վ արագությամբ, առանձին հատվածներում սպասվում է նաև կարկուտ:
Մայիսի 22-ին, ժամը 12:33-ին «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ ս. թ. մայիսի 21-ին՝ ժամը 18:00-ի սահմաններում, տեղացած հորդառատ անձրևի պատճառով Սյունիքի մարզի Կապան քաղաքի Գարեգին Նժդեհ թաղամասի 2-րդ նրբանցքի թիվ 13 տան պատշգամբը փլվել է:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Gallup International ասոցիացիայի նախագահ Կանչո Ստոյչևի գլխավորած պատվիրակությանը:
Մայիսի 22-ին, ժամը 12:56-ին «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Մուղնի թաղամասի թիվ 7 փողոցի տներից մեկի նկուղում օձ է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Սպանության սպառնալիք:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Մուշեղ Ղազարյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության տնօրենի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն:
«Անկեղծ ասեք՝ վերջին 3-4 տարում կենսաթոշակ ավելացնելու հնարավորություն եղե՞լ է, թե՞ ոչ»,- հարցով հիմնական զեկուցողին դիմեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխխոսնակ Միքայել Մելքումյանը:
Ինչպես տեղեկացրել էինք` մայիսի 20-ին, ժամը 21.00-ին, «Տոյոտա», «Նիսան» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաները Երևանի Ագաթանգեղոսի և Մ. Խորենացու փողոցների խաչմերուկում վրաերթի էին ենթարկել 10-ամյա տղայի և 59-ամյա կնոջ, որոնք մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց:
Մայիսի 22-ին, ժամը 04:00-ին տեղեկություն է ստացվել, որ ջրալցվել են Արմավիրի մարզի Լեռնագոգ համայնքի Գալշոյան փողոցի թիվ 22 տանը հարակից անասնագոմը (սատկել է 2000 ճուտ), այլ անասնագոմեր և 1-ին փողոցի մի շարք տներ. փլուզվել է Խաչատրյան փողոցի թիվ 34 տան պարիսպը (մոտ 25 քմ):
ՀՀ Արարատի մարզի դատախազությունում վերացվել է զանգվածային հավաքներին մասնակցելու պատճառով դպրոցի փոխտնօրենի կողմից աշակերտին հարվածելու դեպքի առթիվ քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշումը և քրեական գործ է հարուցվել:
Հարկադիր կատարման ծառայությունը սույնով տեղեկացնում է, որ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը 2018 թվականի մարտի 28-ի դատավճռով ճանաչել և հռչակել է Շիրակի մարզային բաժնի Արթիկ-Մարալիկ տարածաշրջանի բաժանմունքի պետ, արդարադատության փոխգնդապետ Էդուարդ Կարախանյանի անմեղությունը՝ վերջինիս արարքում հանցակազմի բացակայության հիմքով:
Մեղադրանքի պաշտպանության ոլորտում աշխատանքի արդյունավետության կարևոր չափանիշ համարելով արդարացման դատավճիռների, մեղադրանքը վերաորակող մեղադրական դատավճիռների վիճակագրությունը և բովանդակությունը՝ ՀՀ գլխավոր դատախազությունում դեռևս 2016 թ. հատուկ ուսումնասիրվել և դեկտեմբերին հրավիրված կոլեգիայի նիստում ամփոփվել էին 2015 թ. կայացված արդարացման դատավճիռները՝ դրանց հիմքում ընկած՝ օրենքի մեկնաբանության և կիրառության օրինաչափ խնդիրները վեր հանելու և լուծելու նպատակով:
Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ մայիսի 21-ին, ժամը 17.10-ին, Մին Վոդի-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո գծային բաժին բերման է ենթարկվել 1996 թ. ծնված Թագուհի Գ.-ն:
ԱԺ-ում քննարկվում է «Մարդու իրավունքների պաշտպանի մասին Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:
Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ մայիսի 21-ին, ժամը 20.00-ին, Բյուզանդի փողոցում գտնվող սրճարանից բերման է ենթարկվել 1974 թ. ծնված Սահակ Ք.-ն,:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու Ավանի վարչական շրջանի տարածքում 2018թ. ապրիլի 20-22-ին տեղի ունեցած բռնությունների բոլոր հանգամանքները, մասնակից անձանց ինքնությունը։
Այսօր Ազգային ժողովում քննարկվում է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը:
ՀՀ առողջապահության նորանշանակ նախարար Արսեն Թորոսյանը հորդորում է ոլորտում կոռուպցիոն դրսևորումների առկայության դեպքում հայտնել [email protected] էլ-հասցեով: