
Երևանում էլեկտրական հաշվիչներ են այրվել. տարհանել են 18 բնակչի

Մայիսի 18-ին՝ ժամը 21:26-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արամ Խաչատրյան փողոցի թիվ 27/1 շենքում այրվում են Մայիսի 18-ին՝ ժամը 21:26-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արամ Խաչատրյան փողոցի թիվ 27/1 շենքում այրվում են էլեկտրական հաշվիչներ:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:44-ին, մարվել՝ 21:49-ին: 1-ին հարկում գտնվող էլեկտրական վահանակում այրվել է 19 հաշվիչ:
Փրկարարները շենքի 7-րդ, 8-րդ և 9-րդ հարկերից, որտեղ առաջացել է ծխապատ գոտի, տարհանել են 18 բնակիչ: