
Պարգև Օհանյանը նորից ուզում է դատավոր դառնալ. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Նախկին դատավոր Պարգեւ Օհանյանը պատրաստվում է դիմել նախագահ Արմեն Սարգսյանին, որպեսզի նա փոփոխի կամ ուժը կորցրած ճանաչի ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից իր մասով կայացված հրամանագիրը, որի հիմա վրա դատավորի՝ նրա լիազորությունները դադարեցվել էին: Օհանյանը ցանկանում է աշխատել որպես դատավոր:
Հիշեցնենք, որ Պարգեւ Օհանյանի լիազորությունները դադարեցվել էին 2007 թվականին: Նրա նկատմամբ կարգապահական վարույթը իշխանությունները նախաձեռնել էին այն պատճառով, որ դատավորն արդարացնող դատավճիռ էր կայացրել «Ռոյալ Արմենիա» ընկերության ղեկավարների նկատմամբ, որոնք պնդում էին, թե մաքսային ծառայությունը կոռումպացված է»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում: