
ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը ոստիկանության ղեկավար կազմին է ներկայացրել ՀՀ ոստիկանապետի առաջին տեղակալին և 6-րդ գլխավոր վարչության պետին

Այսօր՝ մայիսի 19-ին, ՀՀ ոստիկանության ղեկավար կազմին ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը ներկայացրել է ՀՀ ոստիկանապետի առաջին տեղակալին և ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (6-րդ) գլխավոր վարչության պետին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Վ. Օսիպյանը ներկայացրել է ՀՀ ոստիկանապետի առաջին տեղակալ Արման Սարգսյանին, ով մինչ այդ աշխատում էր ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ։
ՀՀ ոստիկանապետը ներկայացրել է նաև ՀՀ ոստիկանապետի տեղակալ Հովհաննես Քոչարյանին, ով մինչ այդ, աշխատում էր ՀՀ ոստիկանոթյան շտաբի պետ։ Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի 6-րդ գլխավոր վարչության պետ է նշանակվել ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետ Արտակ Կարապետյանը։