
ՀՀ սփյուռքի նախարարությունում անցկացվել է քաղաքացիական պաշտպանության վիճակի համալիր գնահատում

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատանքային խումբն իրականացրել է ՀՀ սփյուռքի նախարարության քաղաքացիական պաշտպանության վիճակի համալիր գնահատում: Այս մասին հաղորդում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքը։
Հաղորդագրության մեջ նշված է. «Մայիսի 17-18-ը ՀՀ ԱԻ նախարարության աշխատանքային խումբը՝ ՀՀ ՓԾ քաղաքացիական պաշտպանության վարչության պետ, փ/ծ գնդապետ Ա. Նահապետյանի գլխավորությամբ, իրականացրեց ՀՀ սփյուռքի նախարարության քաղաքացիական պաշտպանության վիճակի համալիր գնահատում: Ուսումնասիրությունն իրականացվում է ՀՀ վարչապետի 2017 թ. հոկտեմբերի 27-ի թիվ 1225-Ա որոշման համաձայն` ՀՀ ԱԻ նախարարի հրամանով:
ԱԻՆ աշխատանքային խումբը գնահատել է նաև «Հայրենիք-սփյուռք կենտրոն» ՊՈԱԿ-ի պատրաստությունը՝ քաղպաշտպանության խնդիրների կատարման ուղղությամբ: Մեթոդական և գործնական օգնություն ցուցաբերվեց ՀՀ սփյուռքի նախարարությանն ու ենթակա կազմակերպությանը` քաղպաշտպանության միջոցառումների պլանավորման փաստաթղթերի կազմման և ճշգրտման աշխատանքներին:
ՀՀ սփյուռքի նախարարության ՔՊ ղեկավար կազմի, տարհանման հանձնաժողովի և քաղպաշտպանական կազմավորումների հրամանատարական կազմի՝ իրավիճակի բարդ պայմաններում գործելու ունակությունները գնահատելու նպատակով անցկացվեց շտաբային վարժանք:
Իրականացված միջոցառումների ընթացքում մասնակիցներին հնարավորություն ընձեռնվեց շտկելու առկա թերությունները և կատարելագործել գործնական հմտությունները»: