Կարևորելով հանրության աջակցությունն ու ակտիվ ներգրավվածությունը Երևան քաղաքում 2008 թվականի մարտի 1-ին և 2-ին տեղի ունեցած դեպքերի բոլոր հանգամանքների, այդ թվում` 10 անձանց սպանությունների ամբողջական բացահայտման գործում` խնդրում ենք ՀՀ քաղաքացիներին նշված դեպքերի վերաբերյալ որևէ արժեքավոր տեղեկատվություն, այդ թվում` տեսանյութեր, լուսանկարներ, փաստաթղթեր ունենալու դեպքում դիմել ՀՀ հատուկ քննչական ծառայություն:
Երևան քաղաքի Ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է ոստիկանության պարեկապահակային ծառայության գունդը գրաված զինված խմբի անդամ Հովհաննես Հարությունյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը:
«Ռոսսելխոզնադզորը» հունիսի 14-ից սահմանել է Հայաստանից կենդանիների ներկրման ժամանակավոր սահմանափակումներ՝ առանձնապես վտանգավոր հիվանդություններից պաշտպանվելու նպատակով:
1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած անձանց կողմից զբաղեցրած բնակելի տարածքները կսեփականաշնորհվեն:
ՀՀ ՔԿ ԶՔԳՎ առաջին կայազորային քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական և դատավարական այլ միջոցառումների արդյունքում N զորամասում բացահայտվել են չարաշահումների դեպքեր. մեղադրանք է առաջադրվել զորամասի շտաբի օպերատիվ բաժնի կառավարման կետերի բաժանմունքի նախկին օպերատիվ հերթապահին:
Փոքր և միջին բիզնեսին աջակցելու նպատակով սույն թվականի հուլիսի 1-ից «Փեթակ» ՍՊԸ տնօրինությունը՝ որպես կազմակերպիչ, առևտրի համար նախատեսված տաղավարների վարձավճարները նվազեցնում է 20 տոկոսով։
ՀՀ ազգային անվտանգության ծառայության մեկուսարանից ազատ արձակվեց ԼՂՀ Պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը։
Հունիսի 15-ին, ժամը 16:00-ի դրությամբ Երևան քաղաքի Խարբերդի ամառանոցների տարածքում որոնողական աշխատանքներ են իրականացնում Արարատի մարզի Մասիս քաղաքի հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խմբից 6 փրկարար:
Կառավարության որոշմամբ ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի թեկնածու Նորբերտո Բրիասկո Բալեկյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2018 թվականի ամառային զորակոչից տարկետում տվեց մինչև 2020 թվականի ամառային զորակոչը։
Հայտնի գործարար, Menu.am-ի հիմնադիր Վահան Քերոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ կառավարության այսօրվա որոշման պատճառով Menu.am-ը կդադարեցնի իր գործունեությունը:
Menu.am-ի հիմնադիր Վահան Քերոբյանը քիչ առաջ ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Menu.am-ը կդադարեցնի իր գործունեությունը կամ Առաքվող քյաբաբի կյանքում ոչինչ չփոխվեց»:
Հունիսի 15-ի երեկոյան ժամերին, 16-20-ի գիշերը և երեկոյան ժամերին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում` 15-20 մ/վ արագությամբ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ:
Հայաստանի ռուսական ռազմակայանի կինոլոգ զինծառայողները ծառայական շների հետ վարժանքների են ձեռնամուխ եղել «Կամխուդ» բարձրլեռնային զորավարժարանում:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունիսի 15-ին ժամը 14:30-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհներն անցանելի են, բացառությամբ Վանաձոր-Ալավերդի-Վրաստան ավտոճանապարհի:
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին են դիմել ձվի արտադրությամբ զբաղվող մեկ տասնյակից ավելի փոքր և միջին ընկերությունների ղեկավարներ՝ դժգոհելով ձվի իրացման շուկայում ստեղծված իրավիճակից:
Զինվորական կենսաթոշակի վրա բռնագանձումը վերացնելու համար քաղաքացին դիմել է Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությանը։
Վարչապետի աշխատակազմին ամրացված HYUNDAI TUCSON մակնիշի ավտոմեքենան ամրացվեց ՀՀ նախագահի աշխատակազմին: Այս մասին որոշումն ընդունվեց կառավարության հունիսի 15-ի նիստում։
Ամերիկյան հեղինակավոր The Washington Post օրաթերթի լրագրող Դեյվիդ Իգնատիուսը, ով օրերս ժամանել էր Հայաստան՝ մասնակցելու «Ավրորա» ամենամյա մրցանակի հանձնման պաշտոնական արարողությանը, հրապարակել է հոդված Հայաստանում նախորդ ամիսներին տեղի ունեցած քաղաքական գործընթացների վերաբերյալ՝ արձանագրելով, որ Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումներ են տեղի ունեցել:
Germania Airlines-ն արդեն Հայաստանում է։ Եվրոպական ավիաընկերության նորամուտը հայկական շուկա։ Ավիաընկերությունը իրականացնելու է կանոնավոր ուղիղ չվերթներ Բեռլին-Երևան-Բեռլին երթուղով։
Հայաստանի ռուսական ռազմակայանի հաստիքային եւ արտահաստիքային ավիանշանառուների պաշտոններում նշանակված զինծառայողները շոգ կլիմայի պայմաններում հատուկ մարտավարական պարապմունքների են ձեռնամուխ եղել «Ալագյազ» զորափորձարանում՝ անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ:
Կաշառքի միջոցով թենիսի խաղացողների հետ պայմանավորված խաղեր կազմակերպելու գործով Բելգիայում կալանավորվել է 6-րդ հայը:
Հունիսի 15-ին, ժամը 08:51-ին «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ Տիգրանաշենի ոլորանների սկզբնամասում ավտոմեքենա է այրվում:
Այսօր կառավարության նիստում ոստիկանապետ Վալերի Օսիպյանը հայտարարեց, որ Ոստիկանությանն առաջարկում են ոչ թե սահմանափակել շարժական տեխնիկական միջոցների կիրառումը, այլ դրանց օգտագործման մասին հանրային իրազեկվածություն ապահովող կարգավորումը:
Կառավարությունը մասնակիորեն ընդունեց ԱԺ պատգամավորներ Խոսրով Հարությունյանի, Վահրամ Բաղդասարյանի և Գագիկ Մելիքյանի հեղինակած օրենքի նախագիծը, որը վերաբերում է անհատ տաքսու վարորդների լիցենզավորման պետական տուրքի չվճարման համար տույժ վճարելու պարտականությունից ազատելուն:
Պետական եկամուտների կոմիտեն աշխատում է բոլոր հիմնադրամների ուղղությամբ: Այս մասին այսօր կառավարության նիստից առաջ լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը:
ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու «Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ- ի հաշվեկշռում գտնվող տրանսպորտային միջոցների համար նախատեսված 2900լ. բենզինը յուրացնելու դեպքի բոլոր հանգամանքները։
«Նորֆոլկ» ընկերությունը գտնվում է լուծարման գործընթացում: Այս մասին այսօր կառավարության նիստից առաջ լրագրողներին հայտնեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը:
Հունիսի 14-ին, ժամը 13.00-ին, «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենան Երեւանի Դավիթ Բեկի փողոցում դուրս է եկել երթևեկելի մասից և բախվել ծառերին, ապա էլեկտրասյանը։ 21-ամյա վարորդ Արծրուն Հովհաննիսյանը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է:
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Երեւանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում բացահայտված չարաշահումների համար մեղադրյալի աթոռին է հայտնվել պահակապետ Համբերիկ Գալստյանը: