Բաժիններ՝

Կառավարությունը Նորբերտո Բրիասկո Բալեկյանին զինվորական զորակոչից տարկետում տվեց

Կառավարության որոշմամբ ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի թեկնածու Նորբերտո Բրիասկո Բալեկյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2018 թվականի ամառային զորակոչից տարկետում տվեց մինչև 2020 թվականի ամառային զորակոչը։

Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը կարևորում է նրա մասնակցությունը ֆուտբոլի ազգային հավաքական թիմի 2019 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական խաղերին։

Բալեկյանը, ով հանդես է գալիս արգենտինական «Ուրական» ակումբում, հաշվառված է Երևանի Կենտրոնի տարածքային զինվորական կոմիսարիատում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930