ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը Շիրակի համալսարանի ուսանողներին առաջարկել է ընդհանուր հայտարարի գալ: Հունիսի 13-ի երեկոյան Գյումրի կատարած աշխատանքային այցի ժամանակ ՀՀ ԿԳ նախարարը հանդիպեց բուհի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների հետ:
Հունիսի 12-ին, ժամը 17.20-ին, ոստիկանության Մուշի բաժնում 1982 թ. ծնված Արթուր Մ.-ից ահազանգ է ստացվել, որ իր տանը մահացել է քեռին՝ 1954 թ. ծնված Ռուդիկ Ավետիսյանը:
Նույն օրը, ժամը 22.00-ի սահմաններում, ոստիկանության Գորիսի բաժնի և ՃՈ ծառայողների կողմից Գորիսի Սյունիք փողոցում կանգնեցվել է տվյալ մեքենան, որի վարորդը հրավիրվել է Գորիսի բաժին:
Տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը հունիսի 13-ին ընդունել է Համաշխարհային բանկի ավագ տնտեսագետ Իվան Դրաբեկին և Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի սոցիալական ծրագրերի խորհրդատու Վահան Դանիելյանին։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նուբարաշեն» ՔԿՀ-ի դատապարտյալները փորձել են բունտ իրականացնել ՔԿՀ-ում՝ բռնություն կիրառելով ՔԿՀ-ի մասնագետների վրա:
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Երեկ ԲՈՀ նոր նախագահը` Սմբատ Գոգյանը, թեեւ ասել էր․ «Ես դեռ չեմ պաշտոնավարում՝ երկուշաբթի օրվանից», բայց օրվա ընթացքում գնացել էր նոր աշխատավայր:
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվել հունիսի 12-ին Երևանում տեղի ունեցած միջադեպի փաստով։
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Երեկ «Ռենեսանս» ռեստորանում մեծ շուքով կայացել է գեներալ Մանվել Գրիգորյանի եղբորորդու՝ Արայիկ Գրիգորյանի հարսանեկան արարողությունը, որին ներկա է եղել ողջ նախկին իշխանությունը․ ԱԺ-ն՝ Արա Բաբլոյանի ղեկավարությամբ, նախկին նախարարներ, Սերժ Սարգսյանը եւ Տարոն Մարգարյանը։
ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ ՀԿԳ քննության վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում բացահայտվել է ՊԲ N զորամասում տեղի ունեցած չարաշահումների դեպք. մեղադրանք է առաջադրվել զորամասի ֆինանսական ծառայության պետին. պատճառված վնասը ամբողջությամբ վերականգնվել է:
Հունիսի 14-ին՝ ժամը 00:56-ի դրությամբ, ՀՀ ԱԻ նախարարի հրամանով հայտարարվել է, որ Արարատի մարզի Այնթապ գյուղի 11-րդ փողոցի տներից մեկի անչափահաս բնակչի որոնողական աշխատանքները շարունակվում են ուժեղացված ռեժիմով:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում ավարտվել է Երևանում հունվարի 8-ին տեղի ունեցած ողբերգական վթարի դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը. մեղադրանք է առաջադրվել «ԲՄՎX6» մակնիշի վարորդ Ս.Վարդանյանին:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ հունիսի 14-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն մի շարք տարածքներ:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունիսի 14-ին՝ ժամը 08:00-ի դրությամբ, ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհներն անցանելի են:
Պետեկամուտների կոմիտեի քննչական վարչությունում հարուցված քրեական գործի շրջանակներում ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին հարցաքննության կանչվելու մասին ծանուցումն ուղարկվել է հունիսի 12-ին:
Հունիսի 14-ին՝ ժամը 00:12-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Եղվարդի խճուղում՝ Օլիմպավանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարաների օգնությունը:
Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է:
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հունիսի 15-ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի Լոռու մարզի Վանաձոր քաղաքի` Տավրոս-Առափնյա, Գործարանային, Ուկրաինական, Շրջադարձային…
10-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողությունների փորձ կատարելու գործով նախաքննության ավարտ է հայտարարվել, և գործն արդեն դատարանում է:
ՀՀ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ բանկերի հետ պայմանավորվածության են եկել ժամկետանց վարկերի տույժ-տուգանքները զրոյացնելու առումով:
«Այբ» հիմնադրամի կողմից ստեղծված «Արարատյան բակալավրիատ» հայալեզու հանրակրթական ծրագրի հիմնադիր Տեր Մեսրոպ քահանա Արամյանը գրում է:
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Գառնի-Երևան» ջրատարի վրա առաջացած վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հունիսի 14-ին ժամը 10.00-ից մինչև հունիսի 15-ը ժամը 10.00-ն կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը.
Փրկարարները ժամը 21:20-ի սահմաններում վերսկսվել են 14-ամյա Հայկ Հարությունյանի որոնողական աշխատանքները, որոնց մասնակցում են 12 փրկարար Արմավիրի մարզի Արագած գյուղում ու հարակից դաշտերում և 9 փրկարար՝ Արարատի մարզի Նոր Խարբերդ գյուղի Զոնալ թաղամասում:
ՀՀ պաշտպանության նախարարը մշակել է օրինագիծ, ըստ որի եթե պետությունը պայմանագրային զինծառայողին ծառայության վայրին մոտ բնակարանով չի ապահովում, ապա պարտավորվում է տալ վարձակալման վճարը:
ՀՀ սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է:
Հայաստանի էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունում ոռոգման ջրի սակագների վերանայման հնարավորությունների վերաբերյալ քննարկումներ են ընթանում:
Վարչական իրավախախտումների համաներման մասին օրենքի նախագիծը գտնվում է հանրային քննարկման փուլում և շուտով կներկայացվի Ազգային ժողովի քննարկմանը:
Գյումրին անցնում է երթևեկության շրջանաձև կազմակերպման: Գյումրու Վարդանանց հրապարակում արդեն իրականացվել է այդ կարգով կազմակերպվող երթևեկությանը համապատասխան գծանշումներ:
Ազգային անվտանգության ծառայությունն այսօր բեռնատարով Երևանի քաղաքապետարանից ավելի քան մեկ տասնյակ սև տոպրակներ է տեղափոխել:
«Ուրախ եմ, որ օրենքն աշխատում է Հայաստանի Հանրապետությունում։ Բայց եկեք սպասենք մինչև վերջ, քննությունն ավարտվի, նոր գնահատական կտանք: Ես դահլիճում եմ իմացել այդ մասին»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԿԳ նախարար, Երևանի ավագանու «Ելք» խմբակցության նախկին անդամ Արայիկ Հարությունյանը` անդրադառնալով «Երևան» հիմնադրամում այսօր սկսված ԱԱԾ-ի ստուգումներին:
Այսօր Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Արարատ Զուրաբյանը բարձրացրեց ճանապարհատրանսպորտային նշանների հարցը։