
Վարչապետի աշխատակազմին ամրացված ավտոմեքենան փոխանցվեց ՀՀ նախագահի աշխատակազմին

Վարչապետի աշխատակազմին ամրացված HYUNDAI TUCSON մակնիշի ավտոմեքենան ամրացվեց ՀՀ նախագահի աշխատակազմին: Այս մասին որոշումն ընդունվեց կառավարության հունիսի 15-ի նիստում։
Հիմնավորման համաձայն՝ նախատեսվում է վարչապետի աշխատակազմ պետական կառավարչական հիմնարկին ամրացված 12 միլիոն 745 հազար դրամ սկզբնական արժեքով և 5 միլիոն 12 հազար դրամ հաշվեկշռային արժեքով (ձեռքբերման տարեթիվը` 2012 թվական, նույնականացման համարը` KMHJU81CDCU442715) ամրացնել նախագահի աշխատակազմ պետական կառավարչական հիմնարկին:
Ըստ որոշման՝ ավտոմեքենայի անհրաժեշտությունն առաջացել է նախագահի աշխատակազմի գործունեությունը բնականոն հունով կազմակերպելու նպատակով: