Ազգային անվտանգության ծառայությունն այս պահին գործողություններ է իրականացնում ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի ամառանոցում:
2018թ-ի հունիսի 15-ին հերթական անգամ Հ.Օ-ն Գ.Ն-ին, կաշառք տալուց ռազմական ոստիկանության աշխատակիցների կողմից Գ.Ն-ն իր աշխատասենյակում գումարը վերցնելու պահին բռնվել է:
Քարերով բազմաթիվ հարվածներ են հասցրել 26-ամյա վարորդի գլխին:
ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Արփինե Հովհաննիսյանը հուսով է, որ այն քաղաքական ուժերը, որոնք ժամանակին դեմ են արտահայտվել շարժական տեսախցիկներով լուսա և տեսանկարահանմանը, հետևողական կլինեն իրենց դիրքորոշմանը և կպաշտպանեն շարժական տեսախցիկների և արագաչափերի վերաբերյալ նախագիծը խորհրդարանում։
Ժամը 11:30-ի սահմաններում նշված մարզի հիվանդանոցից ահազանգ է ստացվել տարածքային ոստիկանության բաժին, որ մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխվել երեխայի դի:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Այս օրերին ընթանում է Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը:
«Փաստ» օրաթերթը գրում է. «ՀՀ կրթության և գիտության նախարարության կրթության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Նաիրի Սաղաթելյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ պաշտոնը ստանձնելու 2018 թ. հայտարարագիրը:
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «ՊԵԿ տեսուչները գիշերային ստուգումներ են իրականացնում։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ հունիսի 18-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն մի շարք տարածքներ:
Հունիսի 15-ին` ժամը 17։08-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արագածոտնի մարզի Կարբի գյուղի 1-ին փողոցի թիվ 11 նրբանցքում գտնվող խորդանոցում:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունիսի 16-ին՝ ժամը 00:00-ի դրությամբ, ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհներն անցանելի են, բացառությամբ Վանաձոր-Ալավերդի-Վրաստան ավտոճանապարհի:
Հունիսի 16-ին՝ ժամը 04:33-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծ և Հալաբյան փողոցների խաչմերուկում գտնվող դեղատանը:
Հունիսի 16-ին,՝ժամը 02:23-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի «Կարմիր» կոչվող կամուրջի մոտակայքում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ՀՀ ոստիկանության պետի հանձարարությամբ՝ քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակը բարձրացնելու, գործող ընթացակարգերը պարզեցնելու և առավել հասանելի դարձնելու նպատակով անձնագրային համակարգում կատարվել է գործող ընթացակարգերի փոփոխություն:
ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է արտերկրի հետևյալ ռազմաուսումնական հաստատությունների 2018-2019թթ. ուսումնական տարվա ընդունելություն:
Հունիսի 9-ին, ժամը 13.25-ին, հիվանդանոցից ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ բուժօգնության է տեղափոխվել 65-ամյա մի կին։ Նա հայտնել է, որ մարմնական վնասավծքները ստացել է Երեւանի Ադոնց եւ Շիրվանզադե փողոցների խաչմերուկում ընկելու հետեւանքով:
ԱՄՆ Յեյլի համալսարանի վարակիչ հիվանդությունների բժշկության բաժանմունքի և համաճարակաբանության և հանրային առողջապահության դպրոցի պրոֆեսոր Ֆրեդերիկ Ալտիսը, բժիշկներ Յուլիա Ռոզանովան և Կատերին Լամոնական քրեակատարողական հիմնարկներում ափիոնային կախվածություն ունեցող դատապարտյալների համար իրականացվող բուժական թերապիայի հետազոտական ծրագրի իրականացման շրջանակներում հունիսի 15-ին այցելեցին ՀՀ ԱՆ «Սևան» քրեակատարողական հիմնարկ:
Երևանի կենդանաբանական այգում արձանագրված անկման դեպքերը տեղի են ունեցել 5 ամիս առաջ, ոչ թե մոտ օրերս:
Ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը հունիսի 15-ին աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել ոստիկանության կադրերի վարչության ու ենթակա ստորաբաժանումների անձնակազմի հետ:
ՀՀ ոստիկանության պետի հանձարարությամբ՝ քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակը բարձրացնելու, գործող ընթացակարգերը պարզեցնելու և առավել հասանելի դարձնելու նպատակով անձնագրային համակարգում կատարվել է գործող ընթացակարգերի փոփոխություն, համաձայն որի՝ քաղաքացին հին նմուշի անձնագիր ստանալու, փոխանակելու և անձնագրում օտարերկրյա պետությունում վավերականության նշում կատարելու համար կարող է դիմել ցանկացած անձնագրային ծառայություն, անկախ հաշվառման վայրից։
Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանը մեղադրական դատավճիռ է կայացրել «Ազատություն» ռադիոկայանի լրագրողի մասնագիտական օրինական գործունեության խոչընդոտելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով:
ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Ստեփանավանի բաժնում նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ «ՀՀ Լոռու մարզի Ուրասարի հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրեն Մ. Շ.-ն, 2014 թվականի հունվար ամսից մինչև 2018 թվականի մայիս ամիսն ընկած ժամանակաշրջանում, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, խախտել է օրենսդրության պահանջները և գանձապահի փոխարեն անձամբ իրականացնելով դպրոցի աշխատակիցներին աշխատավարձ վճարելու գործառույթը, 2 հավաքարարների և պահակի անվամբ ելքագրված աշխատավարձից պակաս է վճարել ընդհանուր շուրջ 3.500.000 ՀՀ դրամ:
ՀՀ ՊՆ վարչական համալիրում հունիսի 15-ին կայացել է խորհրդակցություն՝ նվիրված զինծառայողների հիփոթեքային վարկավորման ծրագրի ընթացքի և այդ շրջանակում նախատեսվող աշխատանքների քննարկմանը:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցներով հիմնավորվել է, որ ՀՀ ոստիկանության ավագ օպերլիազոր Ս. Թ.-ն խոչընդոտել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ, լրագրող Տիրայր Մուրադյանի մասնագիտական օրինական գործունեությանը:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է փաստաբանների միջև տեղի ունեցած միջադեպի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը. մեղադրանք է առաջադրվել 3 անձի:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով շարունակվում են ձեռնարկվել ակտիվ քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումներ ՝ բողոքի ակցիաներ իրականացնելու ժամանակ անչափահաս տղային առևանգելու փորձ կատարելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ. մեկ անձի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում քննվող քրեական գործով շարունակվում են ձեռնարկվել անհրաժեշտ գործողություններ՝ պարզելու Ավան վարչական շրջանի տարածքում 2018թ. ապրիլի 21-ին «Սիվիլնեթ»-ի լրագրողի գործունեությանը խոչընդոտելու դեպքի բոլոր հանգամանքները:
Նախաքննության ընթացքում տեղեկություններ են ստացվել այն մասին, որ «Սարգսյան Իմպորտ» և «Արմ Ընդ Ման» ընկերությունները՝ այսպես կոչված «կարգոները», զբաղվել են տարբեր տնտեսվարողներին պատկանող բեռների Հայաստան տեղափոխմամբ և դրանց մաքսազերծմամբ:
Լրատվամիջոցներով տարածվել է տեղեկատվություն առ այն, որ կենդանաբանական այգում մեծ թվով կենդանիների անկման դեպքեր են գրանցվել։
Հունիսի 15-ին ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը ոստիկանության կոլեգիայի անդամներին ու ղեկավար կազմին ներկայացրեց ոստիկանության պետի նորանշանակ տեղակալ Վարդան Մովսիսյանին: