Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Ընդհանուր 40 բջջային հեռախոսի գողություններ են բացահայտվել:
ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն իր առաջիկա նիստում՝ հունիսի 20-ին, նախատեսում է որոշում ընդունել, որը «երաշխավորում» է էլեկտրաէներգիայի թանկացումը: Խոսքը ԱԷԿ-ի համար ռուսական վարկի վերադարձի ապահովման մասին է:
Աջափնյակ վարչական շրջանում կատարված բնակարանային գողությունը բացահայտվել է դեպքից ժամեր անց։
Շուրջ 10 օր անհետ կորած 14-ամյա Հայկ Հարությունյանը չի հայտնաբերվել. Արարատի մարզի դատախազությունը դեպքի առթիվ քրեական գործ է հարուցել:
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, Երկրապահների միության նախագահ Մանվել Գրիգորյանին պատկանող տարածքում պահվող վագրը տեղափոխվում է Երևանի կենդանաբանական այգի:
«Մերսեդեսի» խուզարկությամբ հայտնաբերվեց 19 կտոր «Սուբոտեքս»։
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում իրականացվում են ակտիվ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ «Երևանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպությունում տեղի ունեցած յուրացումներին առնչություն ունեցած անձանց ամբողջական շրջանակը պարզելու ուղղությամբ։
ԱԱԾ քննչական վարչությունում հունիսի 15-ին ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված տվյալներով հիմնավորվել է, որ ԱԺ պատգամավոր, ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանը, ապօրինի կերպով ձեռք բերելով մեծ քանակությամբ հրազեն, ռազմամթերք, պահել է դրանք իրեն պատկանող առանձնատներում, շինություններում, կամ իր փաստացի տիրապետության տակ գտնվող տարածքներում:
ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր արյունաբանն այսուհետ Սամվել Դանիելյանն է: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ առողջապահության նախարարությունից, նոր նշանակումը պարզապես աշխատանքային ընթացակարգային փոփոխություն է:
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս․թ․ հունիսի 19-ին ժամը 08։00-14։00 կդադարեցվի Սևան համայնքի՝ Ցամաքաբերդ թաղամասի ջրամատակարարումը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Վ. Օսիպյանի հրամանով աշխատանքից ազատվել և ոստիկանության կադրերի ռեզերվ է ուղարկվել ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ, ոստիկանության գնդապետ Սարգիս Մարտիրոսյանը։
Նախագծի վերաբերյալ իրենց մտահոգությունները հայտնեցին «Ծառուկյան» խմբակցության պատգամավորներ Միքայել Մելքումյանը, Գևորգ Պետրոսյանը, Մարինա Մարգարյանը՝ նշելով, որ օրենքի նախագծով փորձ է արվում խոչընդոտել բարեգործական ծրագրերի իրականացմանը:
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնում քննվող քրեական գործով տվյալներ են ստացվել առ այն, որ «Արմօյլ» ՓԲ ընկերությանը նավթավերամշակման գործարանի կառուցման համար թույլտվություն տալուն խոչընդոտ հանդիսացող քաղաքաշինական փաստաթղթերում Եղվարդ համայնքի պաշտոնատար անձանց կողմից ակնհայտ կեղծ տեղեկություններ են մտցվել՝ նշված ընկերությանը թույլատրելով Եղվարդի Նատի թաղամասում կառուցել նշված գործարանը։
Երևանի կենդանաբանական այգին պատրաստակամություն է հայտնում աջակցել « Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի» (FPWC) նախաձեռնությանը՝ ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանին պատկանող տարածքում պահվող վայրի կենդանիներին մասնագիտացված համապատասխան վայր անվտանգ տեղափոխելու գործում:
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը ցավակցական ուղերձ է հղել Իգոր Մուրադյանի մահվան կապակցությամբ:
Հայաստանի ռուսական ռազմակայանում, թմրամոլությանը հակազդելու միամսյակի շրջանակներում բացատրական ու քարոզչական միջոցառումներ են անցկացվում «Բանակը դեմ է թմրանյութերին» խորագրով:
Հունիսի 16-ին, ժամը 12.30-ի սահմաններում, Արարատի մարզի Դաշտավան-Դարակերտ դաշտամիջյան հատվածի գլխավոր ճանապարհին, «Տ-40» մակնիշի տրակտորով խոտ տեղափոխելիս, տրակտորի եւ կցորդի կցորդման հանգույցի վրայից 27-ամյա Սուրեն Մուսայելյանն ընկել է եւ մարմնական վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց, որտեղ էլ, գիտակցության չգալով, մահացել է:
Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) պատրաստակամություն է հայտնել իր միջոցներով ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանին պատկանող տարածքում պահվող վայրի կենդանատեսակներին անվտանգ տեղափոխել համապատասխան մասնագիտացված տարածք:
Քիչ առաջ մամուլում լուրեր էին տարածվել, Մանվել Գրիգորյանի կինը՝ Նազիկ Ամիրյանը, ինքնասպանություն է գործել:
ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Շուշան Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի տանն ու ամառանոցում ԱԱԾ խուզարկության տեսանյութին:
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ութերորդ կայազորային քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում բացահայտվել է ՊՆ N զորամասում վառելիքի հափշտակության դեպք. մեղադրանք է առաջադրվել զորամասի հրամանատարի նյութատեխնիկական ապահովման գծով տեղակալին:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմեն Բեկթաշյանի որոշմամբ՝ այսօր ազատ արձակվեցին «Զինված խմբի» գործով ամբաստանյալներ Գառնիկ Մարգարյանն ու Էդվարդ Ներսիսյանը:
Հունիսի 18-ի երեկոյան ժամերին, 19-23-ը՝ գիշերը և երեկոյան ժամերին, հատկապես հյուսիսային շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում` 15-20 մ/վ արագությամբ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ:
Երևան քաղաքի Արաբկիր համայնքի Մամիկոնյանց փողոցի հ․42-44 և հ․ 40 շենքերի միջանկայլ հատվածում՝ հ․ 42/1 հասցեում, այս պահին ընթանում է են 16 հարկանի բազմաբնակարան շենքի շինարարական աշխատանքներ։
«Ձեր ասած՝ իրերն ու առարկաները, որոնք ուղիղ վերաբերում են ՊՆ-ին և արտադրված են Զինուժի համար, օրինական կարգով փոխանցվել են ԵԿՄ-ին, երկու հիմնական ճանապարհով»:
Ի՞նչ էր նրա համար այս աշխարհը
Կյանքից հեռացավ Իգոր Մուրադյանը։
Ղարաբաղյան շարժման համամահիմնադիր Իգոր Մուրադյանի հոգեհանգիստը տեղի կունենա այսօր՝ ժամը 17.30-19.30-ը՝ Մալաթիա վարչապկան շրջանում գտնվող Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցում (Ռոմանոս Մելիքյանի փողոց), իսկ հուղարկավորությունը՝ հունիսի 19-ին, ժամը 13.00-ին Եռաբլուր պանթեոնում։
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանն այսօր կքննի «Դոն Պիպո» մականվամբ Արթուր Ասատրյանի ձերբակալման դեմ բողոքը:
Հունիսի 18-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացավ հերթական ամենշաբաթյա խորհրդակցությունը, որը վարեց նախարար Հրաչյա Ռոստոմյանը: