
ՀՀ-ում ռուսական ռազմաբազայի հրետանավորները զորավարժությունների շրջանակներում ոչնչացրել են պայմանական հակառակորդի ճամբարը

Հարավային ռազմական օկրուգի Հայաստանում տեղակայված ռուսական ռազմական բազայի հրետանային ստորաբաժանումները երկկողմ վաշտային տակտիկական զորավարժությունների շրջանակներում ոչնչացրել են պայմանական հակառակորդի ճամբարը՝ օգտագործելով անօդաչու թռչող սարքեր:
Բարձր լեռնային «Ալագյազ» զորավարժարանում հրետանավորները՝ անօդաչու թռչող սարքերի հաշվարկների հիման վրա կատարել են պայմանական հակառակորդի թիրախների հետախուզման և տվյալների նախապատրաստական աշխատանքներ հրետանային կրակ իրականացնելու համար:
Ռուսական ռազմաբազայում վաշտային տակտիկական զորավարժությունները մեկնարկել են օգոստոսի 20-ից և շարունակյվելու են մինչև սեպտեմբերի 15-ը: Ամեն օր զորավարժություններին մասնակցում է ավելի քան զինծառայող, ներգրավվում է շուրջ 100 միավոր ռազմական տեխնիկա: