Ծգլը, Տլեն ու Գաստիկը դատապարվեցին 18-ական տարվա ազատազրկման
Երրորդմասցի Լյովիկի ու նրա ընկերների սպանության մեջ մեղադրվող Ծգլը նույն ինքը Սարգիս Գրիգորյանը, Տլեն՝ Սարգիս Հախանումյանը և Գալստիկը՝ Վահան Հակոբյանը դատապարտվեցին 18-ական տարվա ազատազրկման:
Դատախազը միջնորդել էր նրանց ցմահ ազատազրկման դատապարտել:
Ըստ մեղադրանքի՝ 2015թ. մարտի 4-ին ժամը 13:50-ի սահմաններում Վահան Հակոբյանը, Սարգիս Հախանումյանը և Սարգիս Գրիգորյանը նախնական համաձայնությամբ, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, երկու և ավելի անձանց ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, իրենց մոտ ապօրինի պահվող մարտական ակոսափող հրազեն հանդիսացող թվով 3 ինքնաձիգերից կրակահերթ են արձակել (առնվազն 82 փամփուշտ) Լևոն Ղազարյանի, Դրաստամատ Թադևոսյանի և Մեսրոպ Նազարյանցի ուղղությամբ, որի հետևանքով ստացված հրազենային վնասվածքներից Մ.Նազարյանցը տեղում, իսկ Լ.Ղազարյանն ու Դ.Թադևոսյանը «Էրեբունի» բժշկական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին մահացել են:
Վահան Հակոբյանին, Սարգիս Հախանումյանին և Սարգիս Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1,6,7 կետերով և 235-րդ հոդվածի 1-ին մասով:
Աղբյուր` Փաստինֆո