
Նորք-Մարաշի և Նոր Նորքի որոշ փողոցներում գազ չի լինելու

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային, պրոֆիլակտիկ վերանորոգման աշխատանքներ կատարելու նպատակով օգոստոսի 29-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 15:00 դադարեցվելու է Նորք-Մարաշ վարչական շրջանի Գ.Հովսեփյան և Դավիթ Բեկի փողոցներով պարփակված հատվածի, իսկ ժամը 10:00-ից մինչև 12:00՝ Նոր Նորք վարչական շրջանի Գայի պողոտայի թիվ 1, 1/1, Մալյան փողոցի թիվ 2, Մոլդովոկան փողոցի թիվ 1 և 3 բազմաբնակարան շենքերի գազասպառողների գազամատակարարումը:
Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները:
Գազանջատման և գազամատակարարման վերականգնման վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով զանգահարեք 1-04 հեռախոսահամարով: