
ԱԺ-ն կողմ քվեարկեց կառավարության ներկայացրած նախագծին

Այսօր ԱԺ-ում կառավարության ներկայացրած «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծն ընդունվեց։ Նախագծին կողմ քվեարկեց 68 պատգամավոր, դեմ՝ 1, իսկ ձեռնպահ՝ 0 պատգամավոր։