Բաժիններ՝

ՀՀ ՊՆ-ում տեղի է ունեցել ՀՀ և ՌԴ ռազմական հաստատություններն ավարտած սպաների պաշտոնների նշանակման հանդիսավոր արարողություն

Oգոստոսի 28-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել միջպետական ռազմակրթական փոխհամագործակցության ծրագրերի շրջանակում ՌԴ ռազմական ակադեմիաներում և կլինիկական օրդինատուրաներում վերապատրաստում անցած, ինչպես նաև ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի հրամանատարաշտաբային ֆակուլտետն ավարտած սպաների պաշտոնների նշանակման և սպայական դաշույնների հանձնման արարողությունը:

Շնորհավորելով սպաներին՝ ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարը կարևորել է ակադեմիական կրթության առկայությունը ծառայողական առաջընթացի և սպայակազմի որակյալ սերնդափոխության իրականացման գործում:

Դավիթ Տոնոյանը պատասխանել է նաև սպաներին հետաքրքրող հարցերին: Բարձրաձայնված որոշ խնդիրների և առաջարկների կապակցությամբ ՀՀ պաշտպանության նախարարը տվել է հստակ ցուցումներ և հանձնարարականներ խնդրահարույց հարցերը սեղմ ժամկետներում կարգավորելու և ներկայացված առաջարկները քննության առնելու համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031