Գեղարքունիքի մարզի ճանապարհաշինության ոլորտում այս տարի լուրջ ներդրումներ են իրականացվում, ինչի արդյունքում հիմնանորոգվում են միջպետական, հանրապետական, մարզային ու համայնքային նշանակության ճանապարհները՝ բավականին մեծ ծավալներով:
Հոկտեմբերի 18-ին ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները Կողբացու-Թումանյան փողոցների խաչմերուկից, թմրամիջոց ձեռք բերելու, պահելու և օգտագործելու կասկածանքով ոստիկանության Կենտրոնական բաժին բերման ենթարկեցին 1961 թվականին ծնված Գագիկ Գյուլնազարյանին:
ՀՀ փոխվարչապետ ժամանակավոր պաշտոնակատար Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանը ֆեսյբուք սոցիալական ցանցում հրապարակել է լուսանկար՝ նշելով, որ Լիբանան այցի ընթացքում իր համար հիշարժան հանդիպում է եղել:
Գյումրու Ֆրիտյոֆ Նանսենի անվան գիշերօթիկ հաստատության բակում հայտնաբերված նորածին տղաների մայրը երեկ երեկոյան նոտարական վավերացմամբ հրաժարվել է փոքրիկների խնամքից։
Հոկտեմբերի 20-ին ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը հանդիպեց նույն օրը Երևան-Սևան ճանապարհին բողոքի ակցիա իրականացրած քաղաքացիների ու ոստիկանների հետ:
Երևանի 2800-ամյակի կապակցությամբ՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ն անակնկալ է պատրաստել «X» և «Y» կանխավճարային և հետվճարային սակագնային պլանների բաժանորդների համար:
Աշխատանքային այցով Բեյրությում գտնվող ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում լուսանկար է հրապարակել Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրիի հետ:
Այսօր Ստամբուլում վերջին հրաժեշտն են տվել պոլսահայ հայտնի լուսանկարիչ Արա Գյուլերին, ով կյանքից հեռացել է հոկտեմբերի 17-ին՝ 90 տարեկանում:
Հոկտեմբերի 20-ի ցերեկը, 21-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Երուսաղեմի քրիստոնյա եկեղեցիների հոգևոր առաջնորդները՝ Հայոց պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանը, ինչպես նաև Հունաց պատրիարքը և Սուրբ երկրի Քուստոսը, հոկտեմբերի 19-ին միասնաբար նամակ են ստորագրել` ուղղված Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուին:
«SOS Ալավերդի» նախաձեռնության անդամ Օլեգ Դուլգարյանը 168.am-ին հայտնեց, որ Սիսեռյանը վստահեցրել է՝ զբաղվում են հարցով ու փորձում լուծումներ գտնել:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ն.Ս.Օ.Տ.Տ. Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա. կաթողիկոսին՝ ձեռնադրության և օծման 50 -ամյակի առթիվ:
Ոստիկանության ՔՀԳ վարչության ծառայողներն, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, հոկտեմբերի 19-ին, ժամը 12.40-ին, Երևան քաղաքի Դավիթաշենի կամրջի մոտ գործող բենզալցակայանի դիմացից հայտնաբերել և ՔՀԳՎ բերման են ենթարկել 28-ամյա Սրապիոն Ա.-ին:
«Հրապարակ» թերթը այսօր գրել էր, որ Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը լքել է Հայաստանը և ընտանիքով բնակություն հաստատել Մոսկվայում: Նրա զավակները սովորում են Մոսկվայի տարբեր ուսումնական հաստատություններում:
ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել են Տավուշի մարզի Ազատամուտ համայնքի ղեկավարի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի մի շարք հանգամանքներ:
ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը, առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը, Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի տնօրեն Սիլվի Բոսութղոն, Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը և այլ հյուրեր մասնակցել են Սևան քաղաքի նորակառույց բուժկենտրոնի շահագործման մեկնարկի հանդիսավոր արարողությանը:
Երևան Սևան ավտոճանապարհը բաց է, երթևեկությունը վերականգնվել է
168.am-ի հետ զրույցում Գեղարքունիքի մազպետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Հասմիկ Շահբազյանը նշեց, որ այս պահին դեպքի վայրում են ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը, Կապի, տրանսպորտի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը, փոխոստիկանապետը և Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը։
Դեպքի վայրում են ՀՀ փոխվարչապետը, տրանսպորտի նախարարի պաշտոնակատարն ու մարզպետը։ Խոշտանգման կասկածանքով ձերբակալված ոստիկանների հարազատները մարտական են տրամադրված։
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործի շրջանակներում ՀՀ քրեական օրենսգրքի 309.1-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով նախատեսված հանցավոր արարք կատարելու կասկածանքով ձերբակալվել են ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության Սևանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետն ու նույն բաժանմունքի երկու օպերլիազորները:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԱԺ նախկին պատգամավորներ Հարություն Ղարագյոզյանի ինքնասպանության եւ Կարո Կարապետյանի սպանության գործով վկայի կարգավիճակով կին է հարցաքննվել:
ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանն ընդունել է Ալավերդու պղնձաձուլարանի մի խումբ աշխատակիցների:
ոկտեմբերի երկրորդ տասնօրյակը Հայաստանում աչքի ընկավ այս սեզոնի համար ոչ բնորոշ բարձր ջերմային ֆոնով և չոր եղանակով:
Հոկտեմբերի 19-20-ը ՀՀ ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 10 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում փակ դռների վերաբերյալ:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.«Այն, որ հայրենի իրավապահ համակարգը չի փայլում պրոֆեսիոնալիզմով, վաղուց որեւէ մեկի համար գաղտնիք չէ:
Ոստիկանները կոռուպցիոն բնույթի հանցագործություն են բացահայտել․ յուրացում Նորաշեն համայնքում։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ հոկտեմբերի 22-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն մի շարք տարածքներ:
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 16:22-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Մարալիկ քաղաքի Թումանյան փողոցի տներից մեկի բակում այրվում է կուտակած անասնակեր:
Հոկտեմբերի 19-ին` ժամը 22:52-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Երևանյան խճուղու վերջնամասում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանը հիմնավորված է համարել ՌԴ քաղաքացուն բռնաբարելու համար Տավուշի մարզի 36-ամյա բնակչին առաջադրված մեղադրանքը և նրան դատապարտել 3 տարվա ազատազրկման։