Բաժիններ՝

Ոլորել է ձեռքերը, քաշել մազերից, պառկեցրել ավտոմեքենայի նստարանին ու բռնաբարել

Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանը հիմնավորված է համարել ՌԴ քաղաքացուն բռնաբարելու համար Տավուշի մարզի 36-ամյա բնակչին առաջադրված մեղադրանքը և նրան դատապարտել 3 տարվա ազատազրկման։

Դեպքը տեղի է ունեցել 2017 թվականի հոկտեմբերին՝ Նոյեմբերյանի մոտ։ ՌԴ քաղաքացին այ-վրացական սահմանը հատելիս կանգնեցրել է պատահական ավտոմեքենա՝ Երևան հասնելու համար։ Ճոճկանի բնակիչը կանգնեցրել է մեքենան, ով իր անձնական օգտագործման «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայով վերադառնալիս է եղել Վրաստանից, ՞ պատրաստակամություն հայտնել նրան տեղափոխել։

Ռուս կինը նեստել է առջևի նստատեղին, իսկ մեքենայում գտնվել է նաեւ վարորդի համագյուղացին։ Վերջինիս իջեցրել են Ճոճկան գյուղում, իսկ ավտոմեքենան շարունակել է իր ճանապարհը՝ Երևանի ուղղությամբ։

Նոյեմբերյան քաղաքն անցնելուց հետո, բենզինի բաքում թաքցրած ծխախոտները տոպրակների մեջ լցնելու նպատակով, ամբաստանյալն ավտոմեքենան վարել է հանդամիջյան ճանապարհով: Այնուհետև անտառի մոտ կայանել է ավտոմեքենան, հանել ավտոմեքենայի հետևի նստարանը և բենզինի բաքից սկսել հանել ծխախոտները։ Ապա վարորդի մոտ սեռական հարաբերության լուրջ ցանկություն է առաջացել: Ռուս ուղեւորուհին մերժել է վարորդի առաջարկը, ինչից հետո վերջինս բռնի ուժով է հագուրդ տվել իր կրքին։

Բռնել է կնոջ մազերից ու ձեռքերից, ոլորել ձեռքերը, նրան պառկեցրել հետեւի նստատեղի վրա և փորձել անալ ճանապարհով սեռական հարաբերություն ունենալ,քանի որ կինը հայտարարել էր, թե մոտը կանացի օրերն են՝ նպատակ ունենալով այդպես խուսափել սեռական ոտնձգությունից։ Սակայն տղամարդն իր ցանկության մեջ եղել է անկոտրուն ՝ անալ ճանապարհով չբավարարվելով բնական ճանապարհով է սեռական հարաբերություն ունեցել՝ բռնաբարել։

Ոտնձգությունից հետո կինը բեռնախցիկից վերցրել է իր պայուսակը ու հեռացել՝ մտապահելով ավտոմեքենայի համարները։ Իրավապահ մարմնին ներկայացնելով կատարվածը՝ տուժած ռուս կինը ներկայացրել էր նաեւ ապացույցներ, այդ թվում իր հագուստը, որի վրա մնացել էր տղամարդու սերմնահեղուկի հետքերը։

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, որով նախաքննությունն իրականացվել է Տավուշի մարզի քննչական վարչությունում։ Նախաքննության ընթացքում մեղադրյալի կարգավիճակում Ճոճկանի բնակիչը հրաժարվել է ցուցմունք տալ, իսկ կասկածյալի կարգավիճակում պատմել էր իրականությունը ու հաստատել տուժած կնոջ խոսքերը։ Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ 36-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 138-րդ հոդվածի առաջին մասով և քրեական գործն ուղարկել դատարան։

«Փաստինֆո»-ն տեղեկացավ, որ դատարանը հիմնավորված է համարել առաջադրված մեղադրանքը և տղամարդուն դատապարտել 3 տարվա ազատազրկման։

Նշանակված պատժի ժամկետից հանել է 06.10.2017թ.-ից մինչև 01.02.2018թ.-ը կալանքի տակ գտնվելու 3 ամիս 26 օր ժամկետը և նրան վերջնականապես դատապարտել ազատազրկման 2 տարի 8 ամիս 4 օր ժամկետով: Նշենք, որ նախաքննության ընթացքում նրա նկատմամբ որպես խափանման միջոց էր կիրառվել գրավը, ինչը դատարանի որոշմամբ թողնվել անփոփոխ` մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը:

Պաշտպանական կողմը վերաքննիչ բողոք է ներկայացրել՝ պահանջելով մասնակի բեկանել ՀՀ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 24.08.2018թ. կայացրած դատավճիռը և կայացնել արդարացման որոշում : Իսկ մեղավոր ճանաչելու դեպքում նրա նկատմամբ նշանակել մեղմ պատիժ` ազատազրկման հետ չկապված և պայմանականորեն չկիրառել այն՝ սահմանելով ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածով նախատեսված փորձաշրջան :

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս