Բաժիններ՝

Ձերբակալված ոստիկանների խափանման միջոցը չփոխելու դեպքում հարազատները խոստանում են երկկողմանի փակ պահել Երևան-Սևան ճանապարհը

Այսօր վաղ առավոտից երկկողմանի փակ է Երևան-Սևան ճանապարհը, այն փակել են ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության Սևանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետի ու նույն բաժանմունքի երկու օպերլիազորների հարազատները՝ պահանջելով ազատ արձակել նրանց:

Հիշեցնենք, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործի շրջանակներում ՀՀ քրեական օրենսգրքի 309.1-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով նախատեսված հանցավոր արարք կատարելու կասկածանքով երեկ ձերբակալվել էին  ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության Սևանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետն ու նույն բաժանմունքի երկու օպերլիազորները:

Վերջիններս կասկածվում են ՀՀ ոստիկանության Սևանի բաժնում խմբի կազմում Ա. Մ.-ին խոշտանգելու մեջ: Ա.Մ.-ն ՀՀ հատուկ քննչական ծառայություն դիմում էր ներկայացրել այն մասին, որ 2018 թվականի հոկտեմբերի 7-ին ոստիկանության Սևանի բաժնի երեք աշխատակիցներ Սևան քաղաքում գործող բուքմեյքերական գրասենյակի մոտից իրեն տեղափոխել են ոստիկանության Սևանի բաժին և ծեծի ենթարկել:

168.am-ի հետ զրույցում Գեղարքունիքի մազպետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Հասմիկ Շահբազյանը նշեց, որ այս պահին դեպքի վայրում են ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը, Կապի, տրանսպորտի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը, փոխոստիկանապետը և Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը։

Կարդացեք նաև

Մարզպետը զուգահեռաբար  մասնակցում է նաև Սևանի նորաբաց հիվանդանոցի պաշտոնական բացմանը, որտեղ հասել են մեկ այլ ճանապարհով։

«Մարզային իշխանության բոլոր ներկայացուցիչներն այժմ բանակցում են ճանապարհը փակողների հետ, հորդորում նրանց բացել այն։

Մարզպետը հիվանդանոցի բացման պաշտոնական արարողությանը մասնակցելուց հետո կրկին կվերադառնա այնտեղ և կփորձի հարցն ինչ-որ կերպ լուծել»,- նշեց Հ. Շահբազյանը։

Մեր զրուցակիը փոխանցեց, որ ակցիայի մասնակիցները ճանապարհը երկկողմանի փակել են առավոտյան ժամը 09։00-ից, նրանց հետ խոսել են մարզային իշխանության և կառավարության ներկայացուցիչները և բացատրել, որ ամեն ինչ պետք է լինի օրենքի սահմաններում, սակայն ձերբակալվածների հարազատներն ասել են, որ հենց այսօր նրանց խափանման միջոցը պետք է փոխեն, որից հետո միայն կարող են բացել ճանապարհը։

Զվարթ Խաչատրյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս