Դավիթաշենի կամրջի մոտ հետախուզվող է հայտնաբերվել
Ոստիկանության ՔՀԳ վարչության ծառայողներն, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, հոկտեմբերի 19-ին, ժամը 12.40-ին, Երևան քաղաքի Դավիթաշենի կամրջի մոտ գործող բենզալցակայանի դիմացից հայտնաբերել և ՔՀԳՎ բերման են ենթարկել 28-ամյա Սրապիոն Ա.-ին, որը սեպտեմբերի 26-ից ոստիկանության Արարատի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու հոդվածի մեղադրանքով:
Խափանման միջոցը` կալանք:
Սրապիոն Ա.-ն ներկայացվել է հետախուզման նախաձեռնողին: