Բաժիններ՝

Հանդիպումը մշտապես կմնա հիշողությանս մեջ. Վարագ Սիսեռյան լուսանկար է հրապարակել լիբանանյան հանդիպումից

ՀՀ փոխվարչապետ ժամանակավոր պաշտոնակատար Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանը ֆեսյբուք սոցիալական ցանցում հրապարակել է լուսանկար՝ նշելով, որ Լիբանան այցի ընթացքում իր համար հիշարժան հանդիպում է եղել:

«Այսօրվա հանդիպումը մշտապես կմնա հիշողությանս մեջ։ Հայրս ներկա է լիբանանյան պատվիրակության կողմից, իսկ ես՝ հայկական»,- նշել է Վարագ Սիսեռյանը: Նրա հայրը՝ Արա Սիսերիանը Լիբանանի վարչապետի խորհրդականն է:

Վարագ Սիսեռյանը ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունում է: Նիկոլ Փաշինյանը երկօրյա այցով Լիբանանում է:

https://www.facebook.com/photo.php?fbid=184652855748475&set=a.106179636929131&type=3

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031