Բաժիններ՝

Երուսաղեմի քրիստոնյա եկեղեցիների հոգևոր առաջնորդները Նեթանյահուին ուղղված նամակում ամոթալի են անվանել կալվածքների մասին օրինագիծը

Երուսաղեմի քրիստոնյա եկեղեցիների հոգևոր առաջնորդները՝ Հայոց պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանը, ինչպես նաև Հունաց պատրիարքը և Սուրբ երկրի Քուստոսը,  հոկտեմբերի 19-ին միասնաբար նամակ են ստորագրել` ուղղված Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուին: Այս մասին ֆեսյբուք սոցիալական ցանցի իր էջում գրառում է կատարել Երուսաղեմի հայոց  պատրիարքարանի դիվանապետ Կորյուն վարդապետ Բաղդասարյանը:

«Նամակում հոգևոր պետերն իրենց զարմանքն են հայտնում առ այն, որ քրիստոնյա համայնքներին պատկանող կալվածքների վերաբերյալ Կնեսետի անդամ Ռաքել Ազարիայի հեղինակած օրինագիծը ներառվել է հոկտեմբերի 21-ին կայանալիք նախարարների հանձնաժողովի քննարկման օրակարգում եւ կոչ են անում Նեթանյահուին անմիջապես միջամտել եւ մեկընդմիշտ կասեցնել օրինագծի քննարկումը: Հոգևոր պետերն օրինագիծն անվանել են ամոթալի եւ նամակում հիշեցրել են Բենյամին Նեթանյահուին, որ հուլիսին հոգևոր պետերին ուղղված իր նամակում նա վստահեցրել էր վերջիներիս, որ օրինագիծը պիտի հետ կանչել»,-նշել է Կորյուն վարդապետ Բաղդասարյանը:

Թեև օրինագիծը ենթարկվել է որոշ փոփոխության, այդուհանդերձ, այն տակավին հնարավորություն է տալիս պետությանը` բռնագրավել եկեղեցապատկան կալվածքները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031