Բաժիններ՝

Պատահար Կանիաշիր գյուղում. մեքենան կողաշրջվել է

Հոկտեմբերի 15-ին` ժամը 00:40-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Արագածոտնի մարզի Կանիաշիր գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան կողաշրջվել է: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Կանիաշիր գյուղի սկզբնամասում «Mercedes E320» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Ա. Ա., ծնված 1995 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, հայտնվել դաշտամիջյան հատվածում և կողաշրջվել:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան: Տուժածներ չկան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս