Վթար պաշտպանության նախարարության մոտ
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 19:24-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դուրյան թաղամասում՝ Պաշտպանության նախարարության մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «BMW 325i» մակնիշի ավտոմեքենան (վարորդը` Ա. Գ., ծնված 1981 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել երկաթե բաժանարար ճաղավանդակին. տուժածներ չկան, գազի արտահոսք չի եղել:
Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված: