
Կրակոցներ Երևանի կենտրոնում. ձերբակալվել է «Նորատուսցի Արան». shamshyan.com

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ հոկտեմբերի 13-ին, կրակոցներ են հնչել Երևանի կենտրոնում:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ ժամը 02:00-ի սահմաններում Հյուսիսային պողոտայում գործող «Հուկման» ակումբում կրակոցներ են հնչել:
Ինչպես հայտնում է սկզբնաղբյուրը, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՔՀԲ ծառայողներն ու ոստիկանության կենտրոնական բաժնի ծառայողները պարզել են, որ կրակոցներն արձակել է Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղի բնակիչ, 38-ամյա Արա Բանդուրյանը, ով նշված ակումբում կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը՝ ակումբի աշխատակիցների և հաճախորդների ներկայությամբ իր մոտ եղած ատրճանակով կրակոցներ է արձակել:
Զոհեր և վիրավորներ չեն գրանցվել:
Փաստի առթիվ ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 258 հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանության Երևան քաղաքի վարչության և ոստիկանության կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողների բացատրական աշխատանքների արդյունքում Ա. Բանդուրյանը, ով հանցագործ աշխարհում հայտնի է որպես «Նորատուսցի Արա», մեղայականով ներկայացել է ոստիկանության կենտրոնական բաժին և հետաքննիչի որոշմամբ ձերբակալվել է:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: