Բաժիններ՝

Երևանի Կենդանաբանական այգում երեխաները ցուցադրել են իրենց նկարչական հմտությունները

Հոկտեմբերի 14-ին Երևանի կենդանաբանական այգում կայացավ «Արևի քաղաքիս սիրված անկյուն» խորագրով կազմակերպված նկարչական դաս-ցուցահանդեսը:

Ուրախ ու գունեղ միջոցառմանը մասնակցեցին բոլորը՝ Այգու մեծ ու փոքր այցելուները, աշխատակիցները, և իհարկե, ապագա արհեստավարժ նկարիչները՝ Փ. Թերլեմեզյանի անվան Գեղարվեստի պետական քոլեջից և Հայկական պետական մանկավարժական համալսարանի հենակետային վարժարանից:

Վերջիններս ներկայացրեցին իրենց այն աշխատանքները, որ նկարել էին հենց Այգում՝  տարբեր կենդանիների ազատավանդակների մոտ:

Կենդանաբանական այգին, իր կանոնադրական նպատակների թիրախում ունենալով քաղաքացիների, մանավանդ՝ երեխաների էկո կրթության և վայրի բնության նկատմամբ հոգատարություն սերմանելու խնդիրները, մշտապես համագործակցել է տարբեր ուսումնական հաստատություններին: Այս անգամ ևս, նախնական պայմանավորվածության համաձայն, ամիսներ շարունակ, գեղարվեստի վերոնշյալ քոլեջների սաներն անվճար այցելում էին այգի և ստեղծագործում այնտեղ:

Օրն սկսվեց կավճանկարով, իսկ քիչ այն կողմ ստեղծագործում էին ջրաներկով  աշխատողները: Այգու տրամադրած ներկանյութերի և նկաչական պարագաների միջոցով յուրաքանչյուրը կարողացավ բացահայտել իր նկարչական ունակությունները՝ արհեստավարժների խորհուրդներով:

Ակտիվ էին նաև նկարել ցանկացող ծնողները:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031