Հաղարծինի վանական համալիրին հարակից տարածքում մեքենայի շարժիչն այրվել է
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 17:24-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Տավուշի մարզի Հաղարծին բնակավայրի վանական համալիրին հարակից տարածքում «Mercedes E320» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածից ծուխ է նկատվում:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է,որ ավտոմեքենայի (վարորդը՝ Ա. Գ.) շարժիչի հատվածից էլեկտրական լարերի կարճ միացումից ծուխ է առաջացել:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:08-ին, մարվել՝ 18:35-ին: Շարժիչի հատվածում այրվել է մալուխ: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: