![](/banners/BeFunky-design.jpg)
Քաղաքացու դին հայտնաբերել են խոհանոցի հատակին
![](https://168.am/wp-content/uploads/2017/07/899662.jpg)
Հոկտեմբերի 14-ին, ժամը 20:38-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հալաբյան փողոցի թիվ 25 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները բացել են բնակարանի դուռը և խոհանոցի հատակին հայտնաբերել Գ. Գ.-ի (ծնված 1930 թ.) դին: