Շորերը հանել են տալիս, ոտքերը մաքրում շորերի վրա, թքում են․ Սեւանում ոստիկանները ծեծել են 28-ամյա երիտասարդին. news.am
Սեւանի բնակիչ 28-ամյա Արա Մուրադյանին հոկտեմբերի 7-ին ծեծի են ենթարկել Սեւանի ոստիկանության բաժանմունքում։ Այս մասին NEWS.am-ին ահազանգեց Արա Մուրադյանի քույրը։
«Հոկտեմբերի 7-ին, եղբայրս գնում է «Տոտո», այնտեղ նստած է լինում, երբ ներս են մտնում 3 ոստիկաններ՝ Վահագը, Թաթուլը, եւ եսս մեկը ներս են մտնում եւ ասում են՝ ստեղ կռիվ է, եղբայրս հարցնում է՝ որտեղ է կռիվ։ Հետո եղբայրս հարցնում է՝ Վահագ դու աշխատում ես, էդ պահին Վահագը հանում է իր վրայից վերխը հարձակվում է եղբորս վրա եւ ասում է՝ հեսա կտենաս, աշխատում եմ, թե՝ չէ, հեսա կտենաս, սրանից հետո սենց է լինելու քո հետ։ Տանում են ոստիկանություն, շորորը հանել են տալիս, ոտքերը մաքրում են շորերի վրա, թքում են եղբորս շորերի վրա, ասում են՝ դե հենց հիմա պետք է հագնես։ Ահավոր ծեծի են ենթարկում, մարմնական վնասվածքներ են հասցնում, զանգահարում են եղբորս ընկերոջը, թե եկեք տարեք, մի հատ էլ թուղթ են տալիս, թե ստորագրի, որ իբր ընկել ես աստիճաններից, մենք քեզ չենք ծեծել։ Եղբայրս էլ ասում է՝ առանց իմ փաստաբանի ոչինչ չեմ անի, իրենք էլ ասում էն, որ չէ»,- պատմեց տուժածի քույրը։
Արա Մուրադյանի քրոջ խոսքով, երբ եղբորը տանում են Սեւանի հիվանդանոց, հիվանդանոցում ոստիկանություն չեն կանչում, չեն արձանագրում վնասվածքները, ասում են, որ դատական բժիշկ չունեն։
Տուժածի հարազատները դիմել են Երեւանի ոստիկանապետ Վալերի Օսիպյանին, Մարդու իրավունքների պաշտպանին, դիմել են նաեւ ՀՔԾ։ Գործն այս պահին քննվում է ՀՔԾ-ում։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: