Վթար Մեղրի-Ագարակ ավտոճանապարհին. վարորդը և ուղևորները քաղաքացիների ուժերով տեղափոխվել են Մեղրու ԲԿ
Նոյեմբերի 6-ին, ժամը 11:15-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Ագարակ քաղաքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Մեղրի-Ագարակ հատվածի 10-րդ կմ-ին «ՎԱԶ-2106» մակնիշի (վարորդը՝ Մ. Վ., ծնված 1959 թ.) ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել էլեկտրական սյանը:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, վարորդը՝ Մ. Վ.-ն և ուղևորները՝ Շ. Ա.-ն (ծնված 1973 թ.), Ա. Ս.-ն (ծնված 1962 թ.), Մ. Օ.-ն (ծնված 1964 թ.) և Վ. Մ.-ն (ծնված 1957 թ.), քաղաքացիների ուժերով տեղափոխվել են Մեղրու ԲԿ:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: