2018 թվականի դեկտեմբերի 9-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ՝ ՀՀ քննչական կոմիտեն հիշեցնում է։
Նոյեմբերի 27-ի ցերեկը, 28-29-ը, 30-ի գիշերը, դեկտեմբերի 2-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ:
ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում բռնկված անտառային հրդեհների զոհերի թվում, ըստ նախնական տվյալների, կա ազգությամբ երկու հայ, ևս մեկն անհետ կորածների ցանկում է:
Ճանաչողներին խնդրում ենք ահազանգել 1-02:Երև
2018 թվականի նոյեմբերի 6-ից ուժի մեջ մտած «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի Առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» ՀՀ օրենքի շրջանակներում նոյեմբերի 27-ի ժամը 13:00-ի դրությամբ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ կետով կարճվել է 189 քրեական գործի վարույթ:
Նոյեմբերի 26-ին, ժամը 03.15-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Երևանի Աճառյան փողոցում բախվել է «ՄԱԶ» մակնիշի կռունկին, ինչի հետևանքով երկու ուղևորները տեղում մահացել են, իսկ «Մերսեդես»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունը հայտարարություն է տարածել, որով ընտրություններում ներգրավված անձնաց, կուսակցություններին և կուսակցությունների դաշինքներին հորդորում է ձեռնպահ մնալ զարտուղի, անօրինական միջոցներով ընտրական գործընթացների վրա ներազդելու, մրցակցային առավելություններ ստանալու փորձերից:
Նոյեմբերի 27-ին, ժամը 08:27-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Լոռու մարզի Թումանյան քաղաքի մոտակայքում ավտոմեքենան ընկել է Դեբեդ գետը, վարորդը գտնվում է ավտոմեքենայի տանիքին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Բաղրամյան պողոտայի 1-ին փակուղին անվանակոչվեց իրավագետ, «ցեղասպանություն» եզրույթի հեղինակ Ռաֆայել Լեմկինի անվամբ:
Օրենսդրության պահանջներին չհամապատասխանող սննդային ձվի ներմուծումը կանխելու նպատակով՝ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը նոյեմբերի 27-ից խստացրել է սահմանային պետական վերասկողությունը երրորդ երկրներից և Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններից Հայաստանի Հանրապետություն ներմուծվող սննդային ձվի նկատմամբ:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Գերաշնորհ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը նշանակվել է Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակ և Վատիկանում Ամենայն Հայոց Կաթողիկոսի ներկայացուցիչ (նստավայրը` Հռոմ):
Նոյեմբերի 26-ին, ժամը 22.30-ի սահմաններում, «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Նոր-Գեղի-Արգել ճանապարհի 1-ին կմ-ին վրաերթի է ենթարկել 49-ամյա Գարիկ Հովասափյանին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները պարզել են, որ մահացած տղամարդը 1981 թ. ծնված Արտյոմ Խալաթյանն էր:
Վերջերս մամուլում տարածվեց մի մարդու պատմություն, ով «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում կորցրել էր իր դրամապանակը, որում եղել էր շուրջ 600 ԱՄՆ դոլար, վարորդական իրավունքի վկայական և բանկային քարտեր։ Ուղևորը կորցրած դրամապանակի մասին պարզել էր, երբ հասել էր Կիև։
Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ նոյեմբերի 27-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 27-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Լանջիկ-Ախուրյան ճանապարհին մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-60 մետր:
Ճանաչողներին խնդրում ենք ահազանգել 1-02՚։
Նոյեմբերի 26-ին, ժամը 16:17-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սարալանջի պողոտայում տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Հրապարակ» թերթը գրում է. «Ողջ շաբաթ օրը քայլած «ՔՊ» էլիտան բավականին ուժասպառ է եղել։ Շատերին զարմացրել է քայլերթը վարող, կոչերով հանդես եկող Նիկոլ Փաշինյանի դիմացկունությունը, չնայած լուրեր տարածվեցին, որ նրա զգացողությունն ինչ-որ մի պահի փոքր-ինչ վատացել է։
«Փաստ» օրաթերթը գրում է. «ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2018թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Տեւական ժամանակ է՝ ՀՀ պաշտպանության նախարարությունը կարտոֆիլը գնում է ոչ թե գյուղացիներից, այլ միջնորդներից` արդյունքում ՀՀ պետական բյուջեից վճարելով շատ ավելի բարձր գին, քան ինքնարժեքն է:
«Հրապարակ» թերթը գրում է. «Հեղափոխական իշխանությունը «Դվին» հյուրանոցը դարձրել է իր «տուսովկաների» հավաքատեղին․ կիրակի կիսաշեն հյուրանոցի միակ վերանորոգված սրահում են անցկացրել «Իմ քայլը» դաշինքի դրամահավաքը, որի ժամանակ 236 մլն դրամ է հանգանակվել։ Հիշեցնենք, որ այս հյուրանոցում կայացավ նաեւ Ֆրանկոֆոնիայից հետո հայտնի գալա-ընթրիքը։
Հնդկաստանում ավտոմեքենան հարվածել է մորն ու նրա որդուն, բայց նրանք լուրջ վնասվածքներ չեն ստացել:
Վայոց Ձորի դեռահաս բնակչուհին հոգեկան տառապանքների է ենթարկվել տանը՝ մոր ամուսնու կողմից։ Աղջիկն ապրել է մոր հետ, ով երկրորդ անգամ էր ամուսնացել։Խորթ հայրն անչափահաս աղջկան մեղադրել է վատ վարք ունենալու մեջ, և չի ցանկացել, որ նա ապրի իր ընտանիքի հետ մեկ հարկի տակ:
Արցախի հերոս, «Ոսկե արծիվ» շքանշանի ասպետ, գեներալ-մայոր Վիտալի Բալասանյանն, արձագանքելով այսօր ՀՀ Թալին քաղաքում արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցող «Իմ քայլը» դաշինքի անդամ Սասուն Միքայելյանի ելույթին, թե ՀՀ-ում տեղի ունեցած հեղափոխությունն ավելի կարևոր էր, քան Արցախյան ազատամարտը, հանդես է եկել հայտարարությամբ:
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ Ապարան-Երևան ջրատարի վրա՝ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. նոյեմբերի 27-ին ժամը 10։00-ից մինչև նոյեմբերի 28-ը ժամը 22։00-ն կդադարեցվի հետեւյալ տարածքների ջրանջատումը:
Տուրիզմի հայկական ֆեդերացիան նպատակ ունի Հայաստանում ստեղծել ավելի մրցակցային միջավայր, որպեսզի երկրի մրցունակությունը բարձրանա համաշխարհային շուկայում:
Գեղարքունիքի մարզի Գանձակ գյուղի բնակիչ Սեւակ Սարգսյանի ընտանիքը, 10 տարի վագոն-տնակում բնակվելուց հետո, արդեն բնակության է տեղափոխվել սեփական առանձնատուն՝ շնորհիվ Գանձակի գյուղապետարանի եւ «Վորլդ Վիժն Հայաստան» կազմակերպության աջակցության:
Զանգվածային լրատվության միջոցներից մեկում հրապարակում էր եղել, որ «Ազգային առաջընթաց» կուսակցության անդամները լուրեր ունեն, որ թեկնածուները իրենց վստահված անձանց աշխատավարձ են տալիս ընտանիքի անդամների թվով։
Հայաստանի Հանրապետության նախագահի տիկին Նունե Սարգսյանն այցելել է Վարշավայի «Հայկական պուրակ», ծաղիկներ խոնարհել հայկական խաչքարին: