
Ոստիկանությունը հրապարակել է Սպանդարյան կայարանի երկաթգծում մահացած տղամարդու անունը

Ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները պարզել են, որ մահացած տղամարդը 1981 թ. ծնված Արտյոմ Խալաթյանն էր:
Նոյեմբերի 25-ին, ժամը 20.30-ին, «Հարավ-Կովկասյան երկաթուղի» ՓԲԸ թիվ 1620 գնացքի մեքենավարը Երևանում՝ Սպանդարյան կայարանի 9-րդ կմ երկաթգծի ուղեհատվածում, վրաերթի է ենթարկել մոտ 40 տարեկան անձը չպարզված տղամարդու, որը տեղում մահացել է:
Կատարվում է քննություն: