Բաժիններ՝

Վայոց ձորում տղամարդը բռնություն է գործադրել խորթ դստեր նկատմամբ, կատարել անառակաբարո գործողություններ

Վայոց Ձորի դեռահաս բնակչուհին հոգեկան տառապանքների է ենթարկվել տանը՝ մոր ամուսնու կողմից։ Աղջիկն ապրել է մոր հետ, ով երկրորդ անգամ էր ամուսնացել։Խորթ հայրն անչափահաս աղջկան մեղադրել է վատ վարք ունենալու մեջ, և չի ցանկացել, որ նա ապրի իր ընտանիքի հետ մեկ հարկի տակ: Նշված տրամադրվածությամբ պայմանավորված նա տեւական ժամանակ բռնություն է գործադրել դեռահասի նկատմամբ’ պատճառելով վերջինիս ֆիզիկական ուժեղ ցավ և հոգեկան ուժեղ տառապանքներ:

Ըստ մեղադրանքի՝ վերոնկարագրյալ գործողությունները, կրելով շարունակական բնույթ, հերթական անգամ դրսևորվել են նրանում, որ նա, 2018թ. հուլիսի 18-ին ալկոհոլ օգտագործած վիճակում, Մալիշկա գյուղում վարձակալած իրենց տանը անձնական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ աղջկա հասցեին տվել է լկտի արտահայտություններ, քաշել ու պատռել է նրա վերնաշապիկը, դիտավորությամբ 3-ից 4 սնգամ հարվածներ  հասցրել նրա մարմնի տարբեր մասերին’ պատճառելով ֆիզիկական ուժեղ ցավ:

Բացի այդ, նա մի քանի անգամ  անառակաբարո գործողություններ է կատարել աղջկա նկատմամբ, ձեռք տվել վերջինիս սեռական օրգաններին,  ինչին փորձել է աղջիկը դիմադրել եւ սպառնացել կատարվածի մասին պատմել մորը։

Քննության տվյալներով՝ տղամարդու բռնության թիրախ է դարձել ոչ միայն խորթ աղջիկը, այլ նաեւ կինը։ Բացի այդ, 2018թ. հուլիսի 29-ին՝ ժամը 11:30-ի սահմաններում, կենցաղային հարցերի շուրջ առաջացած վիճաբանություն ընթացքում տղամարդը ծեծել է կնոջը՝ հարվածներ  նրա գլխին և դեմքին’ պատճառելով ֆիզիկական ուժեղ ցավ:

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ տղամարդուն մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, 142-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերով և 118-րդ հոդվածով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս