Բաժիններ՝

Մայրն ու երեխան մեքենայի տակ են ընկել, բայց անվնաս են մնացել. Daily Mail

Հնդկաստանում ավտոմեքենան հարվածել է մորն ու նրա որդուն, բայց նրանք լուրջ վնասվածքներ չեն ստացել: Միջադեպի տեսանյութի վրա ուշադրություն է դարձրել Daily Mail հրատարակությունը:

Միջադեպը տեղի է ունեցել նոյեմբերի 22-ին երկրի հարավի Թամիլնադի նահանգի Դհարմափուրի օկրուգում: Արտաքին դիտումների տեսախցիկները գրանցել են, թե ինչպես է ավտոմեքենան բախվել մորն ու որդուն, որոնք գնում էին միմյանց ձեռք բռնած: Ամենայն հավանականությամբ, նրանք չի լսել հետեւից եկող ավտոմեքենայի ձայնը:

Ավտոմեքենան կնոջն առել է կապոտի վրա ու մի կողմ նետել, տղան ընկել է մեքենայից աջ, իսկ անիվներն անցել են նրա ոտքի վրայով: Երեխան կարողացել է վեր կենալ, եւ մոտ վազած տղամարդը նրան ձեռքի վրա է վերցրել: Տեղի ունեցածի ականատեսները նետվել են օգնելու մորը:

Տուժածներին անհապաղ տեղափոխել են հիվանդանոց, նրանց անհրաժեշտ բուժօգնություն է ցուցաբերվել: Բժիշկների խոսքով՝ նրանք լուրջ վնասվածքներ չեն ստացել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս